Դեկտեմբերի 9-ին Դանիայի առողջապահության վարչությունը որոշել է COVID-19-ը համարել հատուկ միջոցներ չպահանջող հիվանդություն, ինչպես գրիպը կամ սովորական մրսածությունը։
Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով COVID-19-ով հոսպիտալացվածների կայուն թիվը, բնակչության պատվաստումների բարձր տոկոսը և «Oմիկրոն» տարբերակի՝ ավելի թեթև հիվանդություն առաջացնելու փաստը։
Հիշեցնենք, որ ՀՀ աառողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը մույնպես այս կարծիքին էր, սակայն դեռ երկու տարի առաջ, երբ հիվանդությունը նոր էր և հազարավոր մարդիկ էին աշխարհում մահանում դրանից: