f

Անկախ

Յուրի Սաքունց․ «Ուրախ եմ և հպարտ, որ կարողացա Հայաստանի դրոշը հաղթանակած բարձրացնել»


Դեկտեմբերի 2-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում հայազգի Յուրի Սաքունցն իր անդրանիկ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում մոլդովացի մարզիկի հետ պայքարում։ Սաքունցը տպավորիչ մենամարտ անցկացրեց՝ առավելության հասնելով միավորներով։
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով, խոսում առաջին հաղթանակի կարևորության, Մոլդովայում՝ հայ համայնքի կողմից արժանացած ջերմ ընդունելության մասին։  


-Շնորհավորում ենք, տպավորիչ մենամարտ անցկացնելու և հաղթանակ տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մենամարտին։
-Շնորհակալ եմ։ Երկար ժամանակ էի պատրաստվել այս մենամարտին, քանի որ առաջին պրոֆեսիոնալ մենամարտս էր։ Նախապատրաստական շրջանն անցել եմ մարզիչներիս՝ ընկեր Հայկի և ընկեր Աշոտի գլխավորությամբ։
Տրմադրավածությունս մարտական էր և հաղթական։ Թեև կար նաև որոշակի մտավախությունուն հոգեբանական առումով․ քանի որ առաջին մենամարտս էր, չէի ցանկանում պարտվել, անպայման  ուղում էի հաղթել։


-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք։
-Հանդես եկա 67 կգ քաշային կարգում, մրցակիցս մոլդովացի էր։ Հասցրել էի նախապես ծանոթանալ և ուսումնասիրել նրա գործելաոճը․ վերջինս պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու բավական փորձ ուներ, տարիքով էլ ինձնից մեծ էր։
4-ռաունդանոց մենամարտ էր, մտածում էի, որ պետք է մրցակցիս նոկաուտի ենթարկեմ առաջին ռաունդում, մի քանի ուժգին հարվածներ հասցրի, հավասարակշռությունը կորցրեց, սակայն դիմադրողականությունը բարձր էր,  4 ռաունդ դիմացավ և միավորներով հաղթանակ տոնեցի։


 Ցանկանում եմ նշել և շեշտել, որ երբ հասա Մոլդովա, առաջին իսկ վայրկյանից ինձ օդնավակայանում դիմավորեցին տեղի հայ համայնքի ներկայացցուցիչները։ Սկզբից մինչև վերջ եղան միշտ իմ կողքին, շատ լավ վերաբերմունք ցույց տվեցին։ Նկատելի էր նրանց միասնականությունը,  ինչը հիացնում էր, ոգևորում, էներգիա հաղորդում։ Երբ մտա մարզադահլիճ, այնքան շատ հայեր կային, այնքան բարձր էին նրանց ձայները, կարծես Հայաստանում մենամարտ անցկացնելուց լինեի։
Իրենց ոգևորիչ ձայներն ինձ ուժ տվեցին,  պարտավորեցրին, որ հաղթեմ մենամարտը։  Հայրենակիցներիս  վերաբերմունքից տպավորված եմ և շնորհակալ եմ շատ։ Շատ կուզեի, որ աշխարհի բոլոր ծայրերում հայ մարզիկները նման վերաբերմունքի արժանանան։ Միասնականությունը մեծ ուժ է հաղորդում։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Ուրախ եմ և հպարտ, որ կարողացա ևս մեկ անգամ Հայաստանի դրոշը հաղթանակած բարձրացնել, ինչն իմ ամենակարևոր նպատակն է, որտեղ էլ որ հանդես գամ։ Աստծո հաջողությամբ կարողանում եմ պատվով ներկայացնել հայոց եռագույնը։ 
Թող խաղաղություն լինի մեր երկրում, որ  կարողանանք մեր գործերն անխափան, Աստծո հաջողությամբ իրականցնել։

Յուրի Սաքունց Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին