f

Անկախ

Թուրքիան ցանկանում է ՌԴ-ից գազի գնի 25% զեղչ ստանալ․ Bloomberg


Թուրքիան Ռուսաստանի հետ քննարկելու է գազի գնի զեղչի հարցը, որը կարող է կազմել ավելի քան 25 տոկոս։ Այս մասին գրում է Bloomberg-ը, որին վկայակոչում է Forbes.ru-ն։ Նշվում է, որ այս զեղչը կօգնի Էրդողանին ընտրություններից առաջ զսպել բարձր գնաճը և խուսափել կոմունալ ծառայությունների ավելի բարձր վճարներից։ Դեկտեմբերի 9-ին Անկարայում ռուսական պատվիրակության հետ տեղի կունենան գազի գնի զեղչման հարցով բանակցությունները, որը կարող է 25 տոկոսից ավելի լինել, Bloomberg-ին հայտնել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաները։

Թուրքիան ցանկանում է, որ զեղչը կիրառվի ոչ միայն 2023 թվականի ապագա վճարումների, այլ նաև 2022 թվականին արդեն իրականացված որոշ գործարքների համար։ Եթե Թուրքիան չկարողանա պայմանավորվել զեղչի շուրջ ցանկալի մակարդակով, ապա խնդրելու է հետաձգել վճարումները մինչև 2024 թվականը։ Այս մասին ասել են գործակալության աղբյուրները։ Թուրքիայի կառավարությունը և Botas գազային պետական ​​ընկերությունը չեն պատասխանել Bloomberg-ի հարցումներին։

Ռուսաստանի հետ գործարքը կօգնի թուլացնել ճնշումը թուրքական լիրայի վրա, որը հակված է բարձր գնաճի, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խուսափել էլեկտրաէներգիայի և գազի բարձր գներից և դրանով իսկ բարձրացնել իր ժողովրդականությունը 2023 թվականի ընտրություններից առաջ։

Հավելենք նաև, որ հոկտեմբերի 13-ին Աստանայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում ռուսական կողմն Անկարային առաջարկել էր գազային հանգույց ստեղծել Եվրոպա մատակարարումների համար։ Աստանայից վերադառնալիս էլ լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել էր, որ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և ռուսական կողմից համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է համատեղ քայլեր մշակել այդ ուղղությամբ։ Նա նաև նշել էր, որ Թրակիայի շրջանը կարող է դառնալ նոր գազային հանգույցի ստեղծման ամենահարմար վայրը։ 

Թուրքիա Ռուսաստան գազի գին Աշխարհում

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին