Ինդոնեզիայի Ճավա կղզում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Գրում է Russian.rt.com-ը։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բոգոր քաղաքից 38 կմ հեռավորության վրա։
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 126 կմ խորության վրա։
Ավելի վաղ սեյսմոլոգները հունական Կրետե կղզու ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էին գրանցել։