f

Անկախ

Հայկական ապրանքներն արդեն վաճառվում են ամերիկյան խոշոր սուպերմարկետներում


Հայաստանում արտադրված մի շարք ապրանքատեսակներ արդեն իսկ վաճառվում են ԱՄՆ-ի 7 նահանգների ամենախոշոր խանութներում։ Այս մասին տեղեկանում ենք հայկական թեյերի արտադրությամբ զբաղվող ընկերության պաշտոնական էջից։

Ինչպես հայտնել ենք՝ «Buy Armenian»-ի ջանքերով սկսվել է համագործակցություն հայ արտադրողների և ամերիկյան հայտնի TJ Maxx և HomeGoods սուպերմարկետների միջև, իսկ հաջողություն գրանցելու դեպքում այդ համագործակցությունը շարունակական է լինելու։ Ամերիկյան այս 2 խանութներում այսուհետ կարելի է գտնել հայկական 6 ընկերությունների արտադրանքներ։

Տեսանյութի հղում՝ https://www.facebook.com/antaramherbal/videos/1529291844166924/

Ինչպես ասել է «Buy Armenian»-ի համահիմնադիր Նշան Օդաբաշյանը՝ սա իսկապես մեծ ձեռբերում է։ «Հատկանշական է, որ այս ապրանքները վաճառվելու են ոչ միայն Կալիֆորնիա նահանգում, այլ 7 տարբեր նահանգներում՝ Կալիֆորնիայում, Արիզոնայում, Օհայոյում, Ինդիանայում, Ջորջիայում, Նյու Ջերսիում և Կոնեկտիկուտում։ Վաճառվելու է մեղր, թեյ, խնձորի քացախ, մեղրի քացախ, տարբեր տեսակի չրեր, նուգա։ Եվ եթե այս ապրանքները շուտ վաճառվեն, ապա ամեն ամիս այս քանակով կամ ավելի պատվերներ են ստացվելու»,- մանրամասնել է Նշանը՝ կոչ անելով ԱՄՆ-ում բնակվող բոլոր հայերին աջակցել հայ արտադրողներին ու ձեռք բերել հայկականը։

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալու է աննախադեպ «Ամանորի սպասումով» տոնավաճառը, որը ևս մեծապես նպաստելու է հայ արտադրողների ընդլայնմանը։

TJ Maxx և HomeGoods սուպերմարկետներում վաճառք իրականացնելու մասին խոսել է նաև թեյերի արտադրությամբ զբաղվող «Անթառամ» ընկերության տնօրեն Արեգ Գալստյանը՝ ասելով, եթե չլիներ «Buy Armenian»-ի աջակցությունը, ընկերությունների 90 տոկոսը չէին կարողանա մուտք գործել այդ շուկա։ «Մեր թեյերը չեն վաճառվելու որպես հայկական արտադրանք, այլ՝ որպես լավ արտադրանք։ Այս պահին TJ Maxx և HomeGoods խանութների մեծ պատվերով մի քանի 1000 տուփ արդեն արտահանվել է։ Եթե մենք աշխատում ենք միայն հայերի վրա, որոնք պարտքի զգացումով այդ արտադրանքը գնում են, եթե մի բան էլ վատ լինի, աչք են փակում, այդպիսով մեր բիզնեսն ու երկիրը չի կայանա։ Պետք է օտար լինի, որ հանկարծ ինչ-որ բան իրենց դուրը չգա, դժգոհ լինեն, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք մեզ վրա աշխատելու ու շտկելու»,- մանրամասնել է նա։

Վերջինս նաև հնարավոր դժվարությունների մասին է խոսել՝ հարց բարձրացնելով․ «Արդյոք հաջողության դեպքում մենք կկարողանա՞նք լավ որակով այդ մեծ պատվերները բավարարել, թե՞ ոչ։ Հուսով ենք՝ կստացվի»։

Արեգ Գալստյանի կարծիքով ԱՄՆ-ի ու հայ արտադրողների միջև կապը ստեղծելու, կազմակերպչական բարդ աշխատանքը կատարելու և այդ պատասխանատվությունը ստանձնելու գործում անգնահատելի է «Buy Armenian»-ի դերը, քանի որ այն մեծամասամբ լուծում է տալիս բարձրացված խնդիրներին։

Նշենք նաև, որ հաշված օրեր են մնացել «Ամանորի սպասումով» ցուցահանդես վաճառքին։ Մասնակցության համար տաղավար վարձակալելու հնարավորություն կունենան ընդամենը 80 ընկերություններ։ Այսպիսով, «Ամանորի սպասումով» տոնավաճառի տաղավարների ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

ԱՄՆ TJ Maxx և HomeGoods սուպերմարկետներ Հայկական արտադրանք Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին