f

Անկախ

Մերկելը՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի և «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանն իր համաձայնության մասին


Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Die Zeit պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է Korrespondent-ը։

Նա դժվարացել է կանխատեսել, թե կոնկրետ ինչպիսին կլինի պատերազմի ելքը։ «Մի օր այն կավարտվի բանակցություններով, պատերազմներն ավարտվում են բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Մերկելը։ Միաժամանակ, նախկին կանցլերը բացառել է իր մասնակցությունը խաղաղ կարգավորմանը և չի պատասխանել հարցին, թե ի՞նչ հանգամանքներում կարող են բանակցություններ սկսվել։

«Տարբերություն կա թելադրված խաղաղության, որը ես, ինչպես շատ ուրիշներ, չեմ ցանկանում, և միմյանց հետ բարեկամական, բաց քննարկումների միջև»,- հավելել է նա։ Մերկելը նաև բացատրել է, որ համաձայնել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանը, քանի որ մերժումը կարող էր վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Մի կողմից՝ նման մերժումը, զուգորդված մինսկյան համաձայնագրերի հետ, իմ կարծիքով, վտանգավոր կերպով կվատթարացնեին հարաբերությունները Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ էներգետիկ կախվածությունն առաջացավ Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից գազի պակասի և Նորվեգիայում արդյունահանման սահմանափակման պատճառով»,- ասել է նախկին կանցլերը։ Նրա խոսքով՝ շինթույլտվության խնդրանքը եղել է ոչ թե կառավարությունից, այլ ձեռնարկություններից։

Մերկելը նշել է, որ Գերմանիան կարող էր գնել ավելի թանկ հեղուկ բնական գազ Կատարից և Սաուդյան Արաբիայից, սակայն դա բացասաբար կանդրադառնա երկրի մրցունակության վրա։

«Այսօր պատերազմի ճնշման տակ հենց դա է արվում, ինչին ես աջակցում եմ, բայց այն դեպքում դա շատ ավելի մեծ քաղաքական որոշում կլիներ»,- բացատրել է Մերկելը: 
 

Աշխարհում Գերմանիա Անգելա Մերկել ռուս-ուկրաինական պատերազմ Հյուսիսային հոսք - 2

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին