f

Անկախ

Չենք օգնում Ուկրաինային հեռահար սպառազինություն ստեղծել, բայց չենք էլ խանգարում․ ԱՄՆ պաշտոնյաներ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել են, որ ԱՄՆ իշխանությունները չեն օգնում Ուկրաինային հեռահար զենք ստեղծել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, սակայն չեն միջամտում այդ ուղղությամբ նրա ջանքերին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ամերիկացի պաշտոնյաների մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի տարածքում գտնվող  ռազմական օդանավակայանները հարձակման են ենթարկվել:

Երեքշաբթի Կուրսկի օդանավակայանի մոտ նավթի պահեստում հրդեհ էր բռնկվել, իսկ երկուշաբթի պայթյուններ էին որոտացել երկու այլ ռազմական օդանավակայաններում՝ Ռյազանի  և Էնգելսի։ Այս ավիաբազաներում տեղակայված են ինքնաթիռներ, որոնք կարող են միջուկային զենք կրել:

Ռուսաստանը հայտարարել է, որ հարձակումներն իրականացվել են ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի միջոցով, սակայն Կիևը պաշտոնապես չի ընդունել իր մասնակցությունը հարվածներին։

«Մենք չենք խրախուսում Ուկրաինային հարվածներ՝ հասցնել Ռուսաստանի տարածքին և դրա համար միջոցներ չենք տալիս։ Բայց կարևոր է հասկանալ, թե ինչի միջով են անցնում ուկրաինացիներն ամեն օր՝ իրենց երկրի դեմ շարունակվող ռուսական ագրեսիայի համատեքստում։ Աշխարհի մյուս գործընկերների հետ միասին մենք վճռական ենք ապահովելու, որ նրանք իրենց ձեռքում ունենան այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են ինքնապաշտպանության, իրենց տարածքը, իրենց ազատությունը պաշտպանելու համար»,- ասել է Բլինքենը:

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն էլ, արձագանքելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի Ուկրաինան չկարողանա մշակել սեփական միջոցները մեծ հեռավորության վրա հարվածներ հասցնելու ուղղությամբ՝ պատասխանել է․ «Ո՛չ։ Մենք, իհարկե, դա չենք անում»։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ անօդաչու թռչող սարքեր են մշակում, որոնք կարող են հարվածներ հասցնել մոտ 1000 կիլոմետր հեռավորության վրա։

Ըստ ռուս ռազմական բլոգերների՝ Էնգելսի և Ռյազանի մերձակայքի բազաները կարող էին խոցվել «Տու-141 Ստրիժ» անօդաչու թռչող սարքերի կողմից (մշակված և շահագործման հանձնված դեռ խորհրդային տարիներին): 
 

Աշխարհում Ուկրաինա ԱՄՆ Էնթոնի Բլինքեն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին