Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պրիմակովյան ընթերցումներ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն Արևմուտքի հետ երկխոսություն կսկսի, երբ այնտեղ իշխանության գան հեռատես մարդիկ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը նշել է, որ արևմտյան երկրները փաստացի դադարեցրել են համագործակցությունը Ռուսաստանի հետ և «պատ են կառուցել»։
«Երբ և եթե իհարկե Արևմուտքում՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում երկրների և կառույցների ղեկավարությունը ստանձնեն մարդիկ, որոնք ի վիճակի կլինեն տեսնել երկու տարվա ընտրական ցիկլերից մի փոքր ավելի հեռու... իհարկե, պատրաստ կլինենք լուրջ խոսակցության», - ասել է Լավրովը: