f

Անկախ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ


ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:

 

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը  և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը:

 

Աշխատանքային հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր գիտական աստիճանաշնորհման կարգում նախատեսվող փոփոխություններին:

 

Նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի գլխավոր նպատակը ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգի արդյունավետության բարձրացումն է:

 

Նշվել է, որ գործող կանոնակարգի չափանիշներում գերակշռում են քանակական, այլ ոչ թե որակական պահանջները։ Դրույթներն ընդհանուր առմամբ չեն նպաստում ՀՀ-ում իրականացվող գիտական հետազոտությունների միջազգայնացմանը և աստիճանաշնորհման գործընթացում միջազգային գիտաչափական տվյալների աճին։ 

 

Նախագծով ներկայացվող նոր կանոնակարգի հաստատման նպատակն է աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական, բովանդակային պահանջներ, նպաստել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրությանը, օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում։

 

Առաջարկվող փոփոխություններով ներկայացվող պահանջներին բավարարելը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխան գիտական հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև խորհրդային մոդելից եվրոպական մոդելին սահուն անցմանը:

 

Օրակարգային առաջին հարցի շրջանակում ծավալվել է քննարկում, մասնակիցները հանդես են եկել մի շարք առաջարկություններով, որոնք ԲՈԿ-ին կներկայացվեն նաև գրավոր:

 

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է միջազգային վարկանիշավորման ցանկերում բուհերի ընդգրկման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

 

Բուհերի ռեկտորներին առաջարկվել է աշխատանքներ սկսել իրենց բուհն աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման որևէ (QS World University Rankings, Times Higher Education Shanghai University Ranking կամ այլ) աղյուսակում  դիրք զբաղեցնելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ճանապարհային քարտեզ մշակելու ուղղությամբ:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

 

Վահրամ Դումանյան ՀՀ ԿԳՄՍ բուհեր Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին