f

Անկախ

Հանրային քննարկման է ներկայացվել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը


ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախագծով ներկայացվող նոր կանոնակարգի հաստատումը հիմնականում  նպատակ ունի՝

աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական պահանջները՝ քանակականի փոխարեն,

օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում,

վերացնել պահանջների անհամաչափությունը և առկա բացերը, մտցնել հստակեցումներ,

ապահովել սահուն անցում խորհրդային համակարգից եվրոպական համակարգին:

Ներքոնշյալ ուղղություններով առաջարկվում են մի շարք փոփոխություններ:

Առաջին ուղղություն՝ թեկնածուական պաշտպանելուց մինչև մասնագիտական խորհրդի անդամ լինելու համար 2027 թ.-ից սկսած՝ անհրաժեշտ կլինի ունենալ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրություններ: Նման տպագրությունները կդիտվեն համարժեք տեղական պարբերականներում տպագրված 2-3 հոդվածի: Մասնավորապես՝ գիտական ղեկավարի թույլտվությունը ստանալու համար սա հնարավորություն կընձեռի բազմաթիվ տեղական հոդվածների փոխարեն ներկայացնել ավելի սակավաթիվ, բայց միջազգային ու որակյալ հոդվածներ: Դրա շնորհիվ բարձր գիտաչափական տվյալներ ունեցող մասնագետներն ավելի վաղ կկարողանան ընդգրկվել երիտասարդ գիտնականների աճեցման գործում։  

Երկրորդ ուղղություն՝ արտերկրի մասնագետը հնարավորության կունենա համաղեկավարելու ասպիրանտներին ու հայցորդներին, բացի դրանից՝ ընդգրկվելու մասնագիտական խորհուրդներում, ինչպես նաև առցանց մասնակցելու պաշտպանության գործընթացին՝ որպես ընդդիմախոս: Սա ևս կնպաստի գիտության միջազգայնացմանը, որակյալ կադրերի պատրաստմանը և գիտելիքի ներհոսքին, ինչպես նաև լոկալ մասնագետների գնահատականի փոխարեն ունենալ էլ ավելի օբյեկտիվ ու գլոբալ գնահատական աստիճանաշնորհման բնագավառում:

Երրորդ ուղղությամբ նախատեսվող փոփոխություններից են կուտակած անհրաժեշտ կրեդիտների մասին տեղեկանք ներկայացնելը, մասնագիտական խորհրդի նիստի քվորումն ապահովելու համար նվազագույն անհրաժեշտ  մասնակիցների մասնաբաժինը նշելը: Փորձարարական մասնագիտությունների դեպքում առանց համահեղինակների հոդված ունենալու պահանջը փոխարինվել է առաջին հեղինակով հոդված ունենալուն:

Չորրորդ ուղղության հետ պայմանավորված են ոչ միայն ստորև բերված երկու էական փոփոխությունը, այլև վերը նշված փոփոխություններից շատերը: Առաջին փոփոխությունն առաջատար կազմակերպության փոխարինումն է ընդդիմախոսով, իսկ մյուսը՝ աստիճանաշնորհման գործընթացի տարբեր օղակներում մասնագետներին ներգրավելիս այլևս շեշտը չի դրվելու գիտությունների դոկտորի աստիճան ունենալու վրա, այլ  կարևորվելու է բարձր գիտաչափական տվյալներ ունենալը և ակտիվ գիտնական լինելը:

Նշենք նաև, որ կարգավորման նպատակներից է գիտական աստիճանաշնորհման բոլոր փուլերը շահառուների համար դարձնել հնարավորինս չափելի, հստակ և թափանցիկ։

Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 20-ը:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին