f

Անկախ

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետդեպի Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակում


ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ու կիսվել թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի պաշտպանության, արդյունավետ հետապնդման ոլորտներում եղած իրավիճակի վերաբերյալ հաստատության հետևություններով։

Մասնավորապես Պաշտպանը շեշտել է թրաֆիքինգի դեպքերի պրոակտիվ հայտնաբերման ու արդյունավետ քննության ուղղություններով կոնկրետ անելիքներ, որոնք կարող են իրավիճակ փոխել։

Զրուցակիցները կարևորել են որպես անկախ մարմին ոլորտում իրականացվող քաղաքականության նկատմամբ Պաշտպանի հաստատության մշտադիտարկումն ու տարեկան զեկույցով Ազգային ժողովին ու քաղաքականության այլ մշակողներին կոնկրետ առաջարկությունների ներկայացման փաստը։ Միևնույն ժամանակ Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված առաջնահերթ ուղղություններով առավել ակտիվ համագործակցություն իրականացնելու վերաբերյալ։

Պետդեպարտամենտի Կրոնական ազատությունների միջազգային գրասենյակում Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Պետդեպարտամենտի հատուկ հանձնարարություններով դեսպան Ռաշադ Հուսեյնի հետ։ Հանդիպմանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության երաշխիքները, ինչպես նաև կրոնական ազատությունների իրացման հետ կապված իրավիճակն ու հաստատության աշխատանքի ուղղությունները։

Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մտահոգություն է հայտնել հատկապես միջազգային զինված հակամարտություններում կրոնական ազատությունների նկատմամբ անհանգստացնող գործելակերպերը օրինակներ բերելով 2020թ-ի 44-օրյա պատերազմի և 2022թ-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման ընթացքում ու դրանից հետո հաստատության կողմից հավաքագրված փաստերից։

Քրիստիննե Գրիգորյանը նաև խոսել է ներպետական մակարդակում առկա իրավիճակից՝ ներկայացնելով Պաշտպանի հաստատության կողմից այս ազատությունների ապահովմանն ուղղված աշխատանքների բնույթը։

Դեսպան Հուսեյնն ընդգծել է, որ շատ կարևոր է, որ որպես անկախ հաստատություն Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնում է կրոնական ազատությունների ապահովման հարցերին թե անհատական դիմումների շրջանակներում, թե խնդրահարույց դատավարություններին հետևելով և թե Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու միջոցով։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են առավել սերտ կապի մեջ գտնվել մարդու իրավունքների զգայուն հարցերի վերաբերյալ։

Հայաստան ՀՀ ՄԻՊ

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին