f

Անկախ

Լատվիան չեղարկել է «Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակման արտոնագիրը՝ «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի» պատճառով


Լատվիայում «Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակման արտոնագիրը կչեղարկվի։ Նման որոշում է կայացրել տեղական Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը։ Խորհրդի ղեկավար Իվարս Աբոլինսն ասել է, որ այս շաբաթ «Դոժդ»-ը պետք է դադարեցնի հեռարձակումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Որոշումն ընդունվել է ազգային անվտանգությանը և հասարակական կարգին սպառնացող վտանգի պատճառով։

Գնահատելով խախտումների ամբողջությունը՝ խորհուրդը համոզվել է, որ «Դոժդի» ղեկավարությունը չի հասկանում և չի գիտակցում խախտումների նշանակությունն ու լրջությունը, հետևաբար չի կարող գործել Լատվիայի տարածքում», – ասվում է Աբոլինսի Twitter-ի հայտարարության մեջ:

«Դոժդը» Ռուսաստանում դադարել է գործել մարտի սկզբին՝ այն բանից հետո, երբ երկրում լրագրողները սկսեցին քրեական պատասխանատվության ենթարկվել ՌԴ Քրեական օրենսգրքի «ռազմական կեղծիքների» մասին նոր հոդվածով։ Ավելի ուշ հեռուստաալիքին հաջողվել է աշխատանքի թույլտվություն ստանալ Լատվիայում, որտեղ արգելված են ռուսական պետական ​​հեռուստաալիքները (որպես քարոզչություն)։

Որոշումն ուժի մեջ կմտնի հինգշաբթի՝ դեկտեմբերի 8-ի գիշերը, երբ «Դոժդը» պետք է դադարեցնի հեռարձակումը Լատվիայում։ Հաշվի առնելով, որ «Դոժդ» հեռուստաալիքը հեռարձակվում է ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև YouTube հարթակով, NEPLP-ը կխնդրի արգելափակել ալիքն այս հարթակում ևս, որպեսզի բովանդակությունը հասանելի չլինի Լատվիայում, հայտարարել է Աբոլինսը։ «Դոժդի» հաղորդավար Աննա Մոնգաիտի խոսքով՝ ալիքը կշարունակի գործել, կմնա YouTube-ում, բայց կկորցնի կաբելային ցանցերի մի մասը։ «Մենք ի վիճակի ենք հաղթահարել էպիկական չափերի դժվարությունները և մեր առաքելությունը կատարված չենք համարում»,- հավելել է նա։

Ռուսական հեռուստաալիքի հեռարձակումը նախկինում մի քանի անգամ առաջացրել է Լատվիայի վերահսկիչ մարմինների և պաշտոնյաների դժգոհությունը։ Ամենամեծ խնդիրը դարձել է հեռուստահաղորդավար Ալեքսեյ Կորոստելեվի հայտարարությունը, որն արվել է անցած շաբաթ։ Լրագրողն ուղիղ եթերում կոչ անելով գրել մոբիլիզացիայի ժամանակ խախտումների մասին՝ ասել է, որ հեռուստաալիքը կարող է օգնել ռուս զինծառայողներին ռազմաճակատում սպառազինության ապահովման հարցում։ 
 

Լատվիա դոժդ հեռուստաալիք Աշխարհում հակառուսական պատժամիջոցներ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին