f

Անկախ

Բոլորը փոխհատուցում են ուզում… Բացի հայերից


Եկեք անկեղծ լինենք։ Մենք, հայերս, այդպես էլ պաշտոնական մակարդակով երբեք փոխհատուցում չպահանջեցինք ցեղասպանության համար։ Այնինչ, դեռ մոտ 10 տարի առաջ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը փաստել էր՝ ցեղասպանության հարցում Հայաստանը պետք է շեշտը դնի հենց փոխհատուցում վճարելու խնդրի վրա, քանզի, դա հենց այն հարցն է, որից Թուրքիան ամենաշատն է վախենում: Սակայն հրաշալի գիտեք, թե ինչ կատարվեց հետագայում՝ փոխհատուցման հարցն ընդհանրապես մոռացվեց, իսկ Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ ոչ մի նախապայման չունի հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու համար։

Այնինչ փոխհատուցման հարցն այժմ ավելի ու ավելի հաճախ է հնչեցվում ամենատարբեր առիթներով։ Օրինակ, արդեն երկար ժամանակ շարունակվում է Գերմանիայի եւ աֆրիկյան պետություններից մեկի՝ Նամիբիայի վեճը փոխհատուցման հարցի շուրջ։ Նամիբիայի կառավարությունը պնդում է՝ 1904-ից մինչեւ 1908 թվականները Գերմանիան, որի գաղութն էր Նամիբիան, իրականացրել է այնտեղ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ինչի հետեւանքով այժմ այդ երկրի բնակչությունը կազմում է ընդամենը մոտ 2 միլիոն, այնինչ, կարող էր լինել դրա կրկնապատիկը։ Եւ ուրեմն Գերմանիան որպես փոխհատուցում պարտավոր է վճարել նամիբիացիներին 60 միլիարդ եվրո։ Համաձայնե′ք, գումարն իրոք ֆանտաստիկ է։

Հասկանալի է, որ գերմանացիներն էլ են այդ թիվը խիստ չափազանցված համարում, թեեւ ի տարբերություն Թուրքիայի, չեն ժխտում կոտորածների փաստը եւ պատրաստ են վճարել շատ ավելի համեստ գումար՝ մոտ մեկ միլիարդ եվրո, որն, իհարկե, էլի պատկառելի փող է։ Նամիբիացիները շարունակում են առաջ տանել իրենց 60 միլիարդը, բայց լավ էլ հասկանում են, որ կարող են ընդհանրապես ոչինչ չստանալ, քանզի ի վերջո ամեն ինչ Գերմանիայի իշխանությունների բարի կամքից է կախված, եւ նույնիսկ ՄԱԿ-ը ոչինչ չի կարող պարտադրել։

Այնուամենայնիվ կարելի է ենթադրել, որ Նամիբիայի հետ կապված այս պատմությունը արդեն իր ազդեցությունն ունեցել է՝ Գերմանիայից փոխհատուցում է պահանջել նաեւ Լեհաստանը։ Համաձայնե′ք, առաջին հայացքից բավական տարօրինակ է՝ ինչո՞ւ հիմա, երբ երկու երկրներն էլ Եվրամիության անդամ են։ Որոշ վերլուծաբաններ էսպիսի բացատրություն են տալիս։ Մինչեւ Սովետի փլուզումը թե′ Լեհաստանը, թե′ Գերմանիայի կեսը նույն սոցիալիստական ճամբարի եւ Վարշավայի պայմանագրի անդամ էին, ինչը բացառում էր փոխհատուցման հարցի բարձրաձայնումը։ Ահավասիկ, 1953 թվականին Լեհաստանը հրաժարվել էր բոլոր ֆինանսական պահանջներից։ Հիմա Լեհաստանի հավակնոտ ղեկավարները առիթը բաց չեն թողնում համոզելու բոլորին, որ իրենց երկիրը առաջատարն է Արեւելյան Եվրոպայում։ Միգուցե՝ ոչ միայն Արեւելյան Եվրոպայում։ Եւ պատահական չէ, որ Վարշավայում անընդհատ կրկնում են՝ առանց ճշմարտության վերականգման եւ արդար փոխհատուցման, Գերմանիայի հետ բնականոն հարաբերությունները բացառվում են։

Լեհերը Նամիբիային գերազանցել են եւ Երկրորդ աշխարհամարտում կրած կորուստների համար պահանջում են, գիտե՞ք որքան։ 1 տրիլիոն 300 միլիարդ դոլար։ Գերմանիայի դիրքորոշումն այս պարագայում բավական կոշտ է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված բոլոր ֆինանսական հարցերը վաղուց կարգավորված են, եւ այս թեման կարելի է փակված համարել։ Ոմանք համոզված են՝ լեհերը լավ էլ գիտեն, որ բացարձակ ոչինչ չեն ստանա Գերմանիայից, այդ ամենը ներքին լսարանի համար է։ Սակայն այս պնդումը բավական կասկածելի է, որովհետեւ բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս՝ եթե ընտրություններն այսօր կայանային, իշխող քաղաքական ուժը Յարոսլավ Կաչինսկու գլխավորությամբ, միեւնույն է, վստահորեն զբաղեցնելու էր առաջին տեղը։

Կա եւս մի վարկած։ Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի նախկին փոխխոսնակ Յոհանես Զինգհամերը ասել է. «Նման հսկայական փոխհատուցում պահանջելով, Վարշավան մի նպատակ ունի՝ սնանկացնել Գերմանիային։ Եթե վճարենք այդ գումարը, պարզապես կհայտնվենք ֆինանսական աղետի առջեւ, ինչին էլ հենց ձգտում է Լեհաստանը, որը անընդհատ խոսում է բարիդրացիական հարաբերությունների մասին։ Սա՞ է ձեր բարիդրացիականը»։

Եվ վերջապես փոխհատուցման մասին սկսել են խոսել նաեւ Միացյալ Նահանգներում։ Երեւի հասկանում եք՝ խոսքն այն մասին է, որ սեւամորթները, որոնց նախնիները տառապել են ստրկությունից, պետք է ինչ-որ բան ստանան։ Պարտադիր չէ կանխիկ փող, պետությունը կարող է իր վրա վերցնել սեւամորթ երեխաների ուսման վարձը, տան վարկը կամ դրա մի մասը, օգնել բիզնես կազմակերպելու գործում եւ այլն։ Ճիշտ է, ընդհանուր առմամբ ամերիկացիներն այս փոխհատուցմանը դեմ են, բայց վերջերս նախաձեռնություն է ցուցաբերվում տեղական, համայնքային մակարդակով։ Էվանստոն բնակավայրը առաջին ամերիկյան քաղաքն էր, որտեղ անցած տարի հաստատվեց փոխհատուցման ծրագիրը, իսկ Կալիֆոռնիան առաջին նահանգն էր, որտեղ այդ նպատակով հատուկ մարմին ստեղծվեց։

Մենք՝ հայերս, ինչպես միշտ, լռում ենք։ Ի՞նչ փոխհատուցման պահանջ, «ուրախ կլինենք, եթե մե′զ փոխհատուցման պահանջ չներկայացնեն»։

Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա

Արմեն Դուլյան Հայոց Ցեղասպանություն փոխհատուցում Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին