f

Անկախ

Այսօր ունենք տգիտության պոչը բռնած հասարակություն, որ այդպես էլ ազգ չի ուզում դառնալ․․․


Մեր պատմության ակունքների մասին պատմող այս տեսանյութը, որը տեղադրվել է չորս տարի առաջ արժանացել է ընդամենը 121000 դիտման, ու պարզ էլ չէ, թե այդ 121000-ը մինչև վերջ նայել են, թե պարզապես թերթել ու անցել են․․․

Ու հետո էլ բողոքում ենք , թե մեր ազգը պատմություն չգիտի, կամ այսքանից հետո ուզում ենք՝ ազգը հայրենասեր լինի, ազգը, եթե իր ազգի պատմության մասին պատմող տեսահոլովակը չի ցանկանում դիտել, ոնց կարող է պատմություն կարդալ ու Հայրենիքի արժեքն իմանալ․․․

Անապատից եկածները պատմություն են հորինում և իրենց այդ հորինած պատմությունը ներկայացնում աշխարհին, իսկ մենք մեր եղածը ինքներս չենք կարդում ու նայում, էլ ուր մնաց աշխարհին կարողանանք ներկայացնել․․․

Դրա համար էլ այսօր ունենք տգիտության պոչը բռնած հասարակություն, որ այդպես էլ ազգ չի ուզում դառնալ․․․

Դրա համար էլ որոշ մարդիկ առանց հիմնավորման, առանց տեղեկացված լինելու պնդում են, թե մենք օդից ենք ընկել ու հայտնվել Ոսկեդարում, մենք մինչ մեր Քերթողահայր Մեսրոպ Մաշտոցը, ո՛չ գիր ենք ունեցել, ո՛չ գրականություն, ո՛չ պատմություն, ո՛չ հավատք, ոչինչ․․․ Մեսրոպ Մաշտոցը "գտավ" Հայոց գրերը (ու ոչ մեկը չի էլ ուզում տրամաբանել, թե որտեղից գտավ, ուրեմն կա՞ր չէ, որ գտավ․․․թե ամեն ինչը պատահականության սկզբունքով էր, Մեսրոպ Մաշտոցը հենց հորինեց գրերը, անմիջապես ունեցանք թե՛ պատմիչներ, թե՛ գրականություն և թե՛ պատմություն․․․ ), և ի հայտ եկան մեր պատմիչները՝ Ագաթանգեղոսը, Փ․ Բուզանդը, Եղիշեն, Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին, ու սկսեցին գրել Հայոց պատմությունը․․․

Ու դեռ պետք է շնորհակալ լինենք հին հույն պատմաբան Քսենոփոնին, ով առաջինն է եղել, որ հիշատակել է "Հայկական լեռներ" անվանումը մ․թ․ա 5-րդ դարում իր <<Անաբասիս>> աշխատությունում։

Ու չենք ուզում տրամաբանել, որ միտումնավոր են վառել ու ոչնչացրել նախամաշտոցյան մեր պատմությունը, մեր գրերն ու մեր պապերի թողած ժառանգությունը, որպեսզի այսօր մեզ եկվոր կոչեն, ոչ թե բնիկներ՝ քանդելով ու վառելով մեր պատմությունը, ահաբեկելով ժողովրդին, այդ պատճառով էլ Մեսրոպ Մաշտոցը դռնեդուռ ընկած ման էր գալիս Հայաստանում և չէր կարողանում գտնել գեթ մեկ գիր, քանի որ ժողովուրդը վառել ու ոչնչացրել էր իր ունեցած գիր-գրականությունը, որպեսզի չարժանանան ընտանիքների ոչնչացմանն ու ջլերի կտրմանը․․․ Հարց չի՞ առաջանում, թե ի՞նչ նպատակ էին հետապնդում, որ բնաջնջում էին մեր գիրն ու գրկանաությունը, մեր պատմությունը․․․

Դա ծրագրված արվում էր հենց այսօրվա համար, որ մենք հեռանայինք մեր պատմությունից ու մեր ակունքներից․․․

Այստեղ կտեղադրեմ նաև նախամաշտոցյան մեր մեհենագրերի, մեր ժառանգության ու մեր պատմության մասին պատմող տեսանյութի լինկը, կխնդրեմ նայեն այն մարդիկ, ովքեր ասում են, թե մենք չենք ունեցել գիր ու գրականություն մինչև Մեսրոպ Մաշտոցը, ովքեր երևի մտածում են, թե մենք աֆրիկյան ջունգլիներից ենք ընկել Ոսկեդար (https://www.youtube.com/watch?v=A6RXV9CeAmk)տեսանյութ, որը մեր Մեծերը դեռևս 1998 թվականին են հեռարձակել հեռուստատեսությամբ, իսկ տեսանյութը տաս տարի առաջ տեղադրվել է յութուբում և արժանացեեե՜լ մեծապատիվ 6000 դիտման, հավանաբար շատ պատմաբաններ և ուսուցիչներն էլ չեն դիտել, չեն էլ կարդացել , որ դեռ կարողանան մեր սերուդներին էլ համապատասխան կրթություն ու իմացություն տալ, որ որոշ մարդիկ էլ այսօր չասեն, թե մենք օդից միանգամից Ոսկեդար ընկանք և ունեցանք գիր, գրականություն և պատմություն քերթողներ, իսկ հարց չի՞ առաջանում, որ մենք նախաքրիստոնեական ժամանակաշրջանում ունեինք հզոր պետություն իր բոլոր ատրիբուտներով, օրենքներով, ոնց եղավ որ մի պատմիչ էլ չունեցանք, գոնե, լա՛վ, հունարեն գրող, թե հինգերորդ դարը Արարչի կամոք դարձավ լուսավորության դար մեզ համար, մի քիչ մտածել ու վերլուծել է պետք․․․

Այստեղ տեղին են Մեծն Րաֆֆու խոսքերը.

«Ի՞նչ անեն հայերը, ի՞նչ հող ածեն իրանց գլխներին, մի՜թե առանց ուսումի, առանց գիտության և առանց լուսավորության մարդ կարո՞ղ է կատարյալ մարդ լինել, յուր օգուտը ճանաչել, յուր վնասը հեռացնել, յուր ազգը սիրել և յուր հայրենիքը պաշտել»

https://www.youtube.com/watch?v=Pp3BlK0c174

06.12.2022

Գագիկ Առուշանյան ՖԲ Գրառում Հայոց պատմություն Տեսանյութ խմբագրի ընտրանի Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին