f

Անկախ

Անմոռաց դրվագների թելադրանքով


Շնող (Լոռու մարզ) գյուղում ծնողներիցս ժառանգած առաձնատանը լուսանկարները դիտելիս առանց երկար բարակ մտածելու առանձնացրի դրանցից մեկը՝ աշխատում էի Թումանյանի շրջժողկրթբաժնում որպես դպրոցական տեսուչ։ Արժանացել էի լուսավորության մինիստրության կոլեգիայի և ճյուղային արհմիութենական կազմակերպության նախագահության պատվոգրի։ Այն անձամփ հանձնում է Հայաստանի լուսավորության մինիստր Սեմյոն Հախումյանը։ Նկարի դարձերեսին կարդում եմ․ «Թումանյանի շրջժողկրթբաժինը պարգևատրվում է 1984թ․ համամիութենական սոցմրցության հաղթողի դրոշով։ Ակտիվի ժողով 15․05․1985թ։ Պարգևատրումների համար Ալավերդի էր ժամանել լուսավորության մինիստրը։» Կարդում եմ ու միանգամից տեղափոխվում նախորդ դարի ութսունականները։ Անմոռաց դրվագները շատ են։ Ահա կարծես ականջիս է հասնում լուսահոգի Սեմյոն Հախումյանի խոսքը Հայաստանի ուսուցիչների 5-րդ համագումարում (1987թ.), որի պատվիրակների թվում նաև ես եմ եղել։ Ուրիշ առիթներով էլի եմ ունկնդրել նրա ոգեղեն և ազդեցիկ խոսքը մաքրամաքուր հայերենով, անգամ զարմացել և ավելի քան հիացել, երբ արդեն գիտեի, որ նա ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը, ատենախոսություն պաշտպանել ռուս գրականությունից, 1954թ դարձել բանասիրական գիտությունների թեկնածու, 1991-ին պրոֆեսոր։ 1971թ նա անդամակցել է  ԽՍՀՄ գրողների միությանը, մի քանի գրքերի հեղինակ ու համահեղինակ է։ Նրա մասին գնահատման ուշագրավ խոսքեր եմ լսել նրա գործընկերներից, այդ թվում իմ հայրենակիցներ, երջանկահիշատակներ Աշոտ Փարեմուզյանից (մինիստրի տեղակալ), Ալբերտ Անանյանից (դպրոցների գլխավոր վարչության պետ) և Ռաֆայել Պողոսյանից (Թումանյանի շրջժողկրթբաժվար)։ Անանյանը մասնավորապես ասում էր․ «Հախումյանը բարձրյալից ստացել էր հմուտ մանկավարժի թագ, գրականագետ հորից ժառանգել էր գրական գործերի և պրակտիկ կյանքի օբյեկտիվ վերլուծման գնահատման պատշաճ որակներ, կյանքի փորձով ձեռք բերել վարչա-կառավարչական նուրբ և ինքնատիպ հմտություններ։» Մասնավորապես ինձ և կարծում եմ էլի շատերի համար Սեմյոն Հախումյանը մնում է մանկավարժական ոլորտի կառավարման ամենադասական օրինակներից մեկը։

․․․Սեմյոն Տիգրանի Հախումյանը ծնվել է Երևանում 1930թ․ Փետրվարի 17-ին։ Անցնելով Երևանի պետական համլսարանի դասախոս - պրոռեկտոր - Վ․ Բրյուսովի անվան օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ռեկտոր – Հայաստանի լուսավորության մինիստր – ժողովրդական կրթության նախարար – Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր արգասաբեր ճանապարհով արժանացել է հավատի, սիրո, գնահատման։ Նա արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի(1988թ), պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր» շքանշանով (1986թ) և Մովսես Խորենացու մեդալով (2000թ)։ 2011-ին էլ համալրել է Հայաստանի վաստակավոր մանկավարժների շարքը։ Նա ՀԽՍՀ 9-10 գումարումների դեպուտատ էր։

․․․Սովորական է դարձել, որ հոբելյանները պատշաճ չեն նշվում։ Կարծում եմ հախումյանական դպրոցին առնչված բազում անհատներ և կոլեկտիվներ հիշում են նրան, հիշել են փետրվարի 17-ին նրա ծննդյան 90-ամյակի օրը ու Մայիսի 16-ին էլ պատրաստվում են միասին բարձրաձայնել․ «Օրհնված ու անմոռաց մնան ապրածդ տարիները մեծարգո Սեմյոն Տիգրանի, թող խաղաղությամբ հանգչի հոգիդ ու Սուրբ լույս իջնի շիրիմիդ»։

Բոլորից մեկը՝ Վաղարշակ Ղորխմազյան

Վաղարշակ Ղորխմազյան

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին