f

Անկախ

Մենք ԱՄՆ-ի ամենահավատարիմ դաշնակիցն ենք Սիրիայում, մեզ մի՛ մոռացեք


ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդին Թուրքիայի նոր հավանական ռազմական հարձակման լուրերի ֆոնին հոդված է հրապարակել The Washington Post-ում՝ օգնության կոչ անելով։

«2014 թվականին աշխարհն իմացավ իմ հայրենի քաղաքի՝ Քոբանիի և իմ ժողովրդի՝ սիրիացի քրդերի մասին, երբ մենք ԱՄՆ-ի և Գլոբալ կոալիցիայի հետ համագործակցելով՝ «Իսլամական պետությանն» առաջին խոշոր պարտությունը հասցրինք։ Մեր ստեղծած դաշինքները 2019 թվականին ԻԼԻՊ-ի անկմանը բերեցին»,- գրել է Աբդին՝ նշելով, որ Քոբանին այսօր կրկին սպառնալիքի տակ է, այդ գործընկերության բոլոր ձեռքբերումները՝ նույնպես։

«Այս անգամ սպառնալիքը գալիս է ոչ թե «Իսլամական պետության» ահաբեկչությունից, այլ ԱՄՆ-ի դաշնակցից և ՆԱՏՕ-ի անդամից: Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը ռումբեր է նետում մեր քաղաքների վրա՝ սպանելով խաղաղ բնակիչներին, ոչնչացնելով կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքները և թիրախավորելով Սիրիայի դեմոկրատական ուժերին, որոնք աշխատում են ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Մեր տարածաշրջանի բնակիչների համար «Իսլամական պետության» ռազմական պարտությունը երբեք մեր միակ նպատակը չի եղել։

Ռազմի դաշտում ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ամեն քայլափոխին մենք քայլեր էինք ձեռնարկում՝ ջախջախելու դրա հիմքում ընկած գաղափարախոսությունը՝ կառուցելով համակարգ, որը հիմնված է ներառականության, բազմակարծության և հավասարության վրա»,- գրել է սիրիական ուժերի հրամանատարը։ Նա նշել է, որ 2015-ին Սիրիայի դեմոկրատական ուժերը ստեղծել են քրդերի, արաբների և ասորիների կոալիցիան՝ «Իսլամական պետությանը» հաղթելու համար:

Ըստ Աբդիի՝ ազատագրած յուրաքանչյուր քաղաքում ժողովուրդը կառուցել է տեղական վարչակազմեր, որոնք առաջին անգամ Սիրիայում ներկայացնում են բոլոր էթնիկ ու կրոնական խմբերը, կանանց էլ հավասար իշխանություն են տվել: Այժմ էլ տարածաշրջանում թուրքական նոր հարձակումը սպառնալիքի տակ է դնում բոլոր ձեռքբերումները։

«Սահմանամերձ Դերիք քաղաքում, որտեղ ապրում են քրդեր, եզդիներ և քրիստոնյաներ, մեկ հարվածով սպանվել է ավելի քան 10 խաղաղ բնակիչ: Մեկ ուրիշը թիրախավորել է Հասակե քաղաքի մոտ գտնվող բազան, որտեղ ես աշխատում եմ Միացյալ Նահանգների հետ ԻԼԻՊ-ի դեմ գործողություններ ծրագրելու համար, հարված է հասցվել ամերիկյան ուժերից ընդամենը հարյուրավոր մետր հեռավորության վրա:

Կարծում եմ, որ դա իմ դեմ մահափորձ էր. Թուրքիան այս տարի սպանել է SDF-ի և մեր վարչակազմի մի քանի գործընկերների: Ռմբակոծությունների արշավի սարսափն ու քաոսն ավելացնելով՝ Էրդողանը շարունակում է սպառնալ ցամաքային ներխուժմամբ։ Մենք գիտենք, թե ինչ հետևանքներ կլինեն, քանի որ Թուրքիան նախկինում երկու անգամ դա արել է։ 2018 թվականին թուրքական ներխուժումն Աֆրին և 2019-ին Ռաս ալ-Այն և Թալ Աբյադ տեղահանեցին հարյուր հազարավոր մարդկանց և խաթարեցին ԻԼԻՊ-ի դեմ գլոբալ պայքարը»,- ասում է Աբդին։

Նա նշում է, որ այնտեղ, որտեղ իրենց վարչակազմը ժամանակին պաշտպանում էր էթնիկ համակեցությունը, կրոնական ազատությունը և կանանց իրավունքները, թուրքական ուժերը և Թուրքիայի կողմից աջակցվող զինյալներն անպատժելիորեն անասելի բռնություններ են գործել էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, կանանց նկատմամբ:

«Որպես պատերազմի պատրվակ՝ Էրդողանը մեր ուժերին մեղադրել է Ստամբուլում մահացու ռմբակոծությանը ներգրավվածության մեջ։ Թույլ տվեք հստակեցնել. մենք ափսոսում և դատապարտում ենք այս ահաբեկչական ակտը, մերժում ենք ներգրավվածության մասին բոլոր մեղադրանքները և կրկին ցավակցում ենք զոհերի հարազատներին: Մենք կրկնում ենք հետաքննություն անցկացնելու մեր կոչը և պատրաստ ենք աջակցել, եթե այդպիսի բան տեղի ունենա»,- գրում է հրամանատարը՝ հավելելով, որ ոչ ոքի չեն խնդրում պայքարել իրենց համար, այլ խնդրում են աշխարհին իրենց հետ լինել ավելի դժվարին՝ խաղաղության հասնելու գործում։

«Քրդերի և թուրքերի միջև բնածին ատելություն չկա։ Թուրք առաջնորդները քաղաքական ընտրություն են կատարել՝ քրդերին դիտարկելով որպես անվտանգության սպառնալիք և մերժել մեր հիմնարար ժողովրդավարական իրավունքները:

Անցյալում Էրդողանը բանակցություններ է վարել PKK-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) հետ՝ խմբավորման և թուրքական պետության միջև զինված հակամարտությունը դադարեցնելու և քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Երբ այդ բանակցությունները տեղի էին ունենում, մենք խաղաղ ապրում էինք մեր թուրք հարևանների հետ։ Եթե դրանք վերսկսվեն, մենք կկարողանանք կրկին դա անել»,- նշել է Աբդին՝ հավելելով․

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ կանխելու թուրքական ներխուժումը և նպաստելու քրդական հակամարտության քաղաքական լուծմանը՝ հիմնված ժողովրդավարության, համակեցության և հավասար իրավունքների վրա։ Դրանից է կախված մեր ժողովրդի գոյությունը, տարածաշրջանի անվտանգությունը»։ 
 

ԱՄՆ Աշխարհում Սիրիա Թուրքիա քրդեր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին