f

Անկախ

«Մուշ–2» թաղամասում երկու շենքերի և մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ավարտվել են. «Հայաստան» հիմնադրամ


«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մուշ–2» բնակելի թաղամասում բազմաբնակարան երկու շենքերի և մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ավարտվել են վերջերս, որից հետո, օրենքով սահմանված կարգով  Հիմնադրամը դիմել է և 18.11.2022թ․-ին ստացել է կառուցված բազմաբնակարան երկու շենքերի սեփականության իրավունքը հաստատելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Հիմնադրամից Անկախին հայտնում են, որ ավարտական փաստաթղթերի հիման վրա` Հիմնադրամը ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեում 02.12.2022 թ․-ին գրանցել է շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը։

Կառուցած բազմաբնակարան երկու շենքերի սեփականության իրավունքի գրանցումից հետո, Հիմնադրամը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է՝ գրանցելու երկու շենքերի ծավալում շինության նախագծով նախատեսված առանձնացված միավորները՝ 36 բնակարանների նկատմամբ առանձին սեփականության վկայականները ստանալու նպատակով։

Բոլոր բնակարանների նկատմամբ սեփականության վկայականների ստացումից հետո, Հիմնադրամը ընտրված բոլոր 36 շահառուների հետ կկնքի անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր՝ նոտարական վավերացմամբ և պայմանագրից ծագող բոլոր իրավունքները կգրանցվեն ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեում: Նոտարական վավերականացման և գրանցման բոլոր ծախսերը ևս կհոգա  «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո միայն, շահառուները հնարավորություն կստանան դիմել և բաժանորդագրվել ջրի, հոսանքի և գազի անհատական հաշվիչները ստանալու և տեղադրելու համար։

Ցանկանում ենք ընդգծել, որ «Մուշ–2» թաղամասում կառուցված երկու բազմաբնակարան շենքերի, մանկապարտեզի և ևս երկու շենքերի կառուցման ծրագիրը Հիմնադրամը հատուկ մշակել է երկրաշարժից տուժած և 30 տարի տնակավաններում բնակվող գյումրեցիների հոգսը թոթափելու նպատակով, որի շրջանակում առաջնահերթ շահագրգիռ կողմը հենց Հիմնադրամն է՝ իրականացնելու այս կարևոր և աննախադեպ ծրագիրը:

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մուշ-2» թաղամասի բազմաբնակարան շենքերի 36 շահառուներն ընտրվել են ըստ հստակ մշակված չափորոշիչների՝ երկրաշարժից տուժած լինելու հանգամանքը, երբևէ ԲԳՎ կամ տուն ստացած չլինելը, անչափահաս երեխաների առկայությունը, բազմազավակ ընտանիք լինելը: Շահառուների ընտրությունից հետո ցուցակները նաև քննարկվել ու համաձայնեցվել են Գյումրիի քաղաքապետարանի հետ, որպեսզի շահառուների ընտրությունը կատարվի լիովին անաչառ։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Հեռուստամարաթոն-2022»–ի նկարահանումների շրջանակում, «Մուշ-2» թաղամասի շահառուներին իրենց բնակարանների բանալիները սիմվոլիկ են հանձնվել, երբ նրանց տեղեկացրել են իրենց շահառու լինելու մասին: 

Շահառուները հնարավորություն կունենան մուտք գործել և լիարժեք շահագործել իրենց բնակարանները՝ վերը նշված գործընթացներն օրենսդրությանը համապատասխան ավարտելուց հետո։  Ընտրված շահառուների ցանկում որևէ փոփոխություն չի եղել և չի լինելու։ 

Հարկ ենք համարում նշել, որ դեկտեմբերի 7–ին Հիմնադրամի կողմից «Մուշ-2» թաղամասի շենքերի բացման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են: Շենքերի բացման վերաբերյալ տեղեկատվություն տարածելը իրավասու է և կհրապարակի միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Հորդորում ենք զերծ մնալ Հիմնադրամի անունն անհարկի շահարկելուց և Հիմնադրամի անունից ապատեղեկատվություն տարածելուց: Ապատեղեկատվության տարածումից խուսափելու նպատակով, հարցերի առկայության դեպքում, բոլոր շահառուներին խնդրում ենք դիմել անմիջապես «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Հաշվի առնելով, որ Հիմադրամը ևս երկու բազմաբնակարան շենք է կառուցում նույն թաղամասում, կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր հետևում են Հիմնադրամի գործունեությանը, իրենց նվիրատվություններով մասնակցել այս եզակի ծրագրի կյանքի կոչմանը։ Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել առցանց  կամ բանկային փոխանցումների միջոցով։ 

Միացեք Հիմնադրամի կենսունակ համայնքների ստեղծման առաքելությանը։ Միասին կարող ենք կյանքեր փոխել։

«Հայաստան» հիմնադրամ Գյումրի Հայաստան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին