f

Անկախ

Քաղաքացիական, վարչական և սնանկության գործեր քննող շուրջ 150 դատավորներ օրենսդրական տասնյակ լուծումներ են գտել


Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-4-ը Դիլիջանում տեղի ունեցավ դատավորների երկրորդ մեծ աշխատաժողովը, որին այս անգամ մասնակցում էր սնանկության, վարչական, քաղաքացիական մասնագիտացմամբ դատարանների 150 դատավոր՝ բոլոր երեք ատյաններից, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ:

Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ աշխատաժողովի մասնակիցները քննարկեցին և առաջարկեցին օրենսդրական տասնյակ լուծումներ, որոնք կօգնեն առավել արդյունավետ դարձնել դատական գործընթացները, ինչն էլ իր հերթին կարագացնի դատավարության ընթացքը և կբեռնաթափի դատավորներին:

Դատավորներն անդրադարձան նաև իրենց աշխատանքի արդարացի գնահատման համակարգի ներդրմանը, ինչպես նաև դրա հիման վրա արդարացի առաջխաղացմանն ու վարձատրությանն առնչվող հարցերին: Աշխատաժողովի մեծամասնությունը համաձայնեց Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի առանձին գործընկերների առաջարկին, այն է՝ յուրաքանչյուր տարի կազմակերպել դատավորների աշխատանքի գնահատում, որը կնպաստի արդարադատության որակի բարձրացմանը:

Քննարկումների արդյունքում առաջարկվեցին նաև Առաջին ատյանի դատարանում գրավոր ընթացակարգերի ներդրման հնարավորության, վճարման կարգադրությունների և պարզեցված վարույթների բեռնաթափման վերաբերյալ օրենսդրական լուծումներ, ինչպես նաև դատական իշխանության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու մասին մի շարք այլ կարգավորումներ:

Աշխատաժողովին ներկա՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը և ԲԴԽ միջազգային գործընկերները պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքերով նպաստել օրենսդրական հրատապ լուծումներով դատարանները ու դատական գործընթացները բեռնաթափելու առաջարկների կյանքի կոչմանը, ինչն էականորեն կնվազեցնի դատավորների գերծանրաբեռնվածությունը և կխթանի օրենքի և իրավունքի գերակայության վրա հիմնված դատական իշխանության զարգացմանն ու ամրապնդմանը:

Հայաստան ԲԴԽ

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին