f

Անկախ

Մենք տվեցինք շուրջ 5000 զոհ ու «չնկատելու տվեցինք. Վահե Հովհաննիսյան


Իշխանությունն ապրում է իշխանական գործունեության իլյուզիայով, ընդդիմությունը՝ ընդդիմադիր գործունեության, իսկ ժողովուրդը՝ խաղաղ, հանգիստ կյանքի իլյուզիայով։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Հավաքական ու անհատական մակարդակում մենք կառուցել ենք մեր իլյուզիաների աշխարհը ու չենք տեսնում, որ թուրքը մեր երկրում է՝ Ջերմուկի մատույցներում, Սևանի մատույցներում, փակում է Արցախի ճանապարհը, չենք լսում, որ թուրքը մեզ ասում է՝ էլի եմ առաջ գալու։

Ասում է բաց տեքստով ու ասում է անընդհատ։ Մենք, աղետը կանխելու փոխարեն, մտել ենք մեր հորինած «ապաստարանները» ու սպասում ենք աղետին։ Երեխաների պես։

Մենք ապրում ենք ծայրահեղ ատոմիզացված պայմաններում. ոչ մի ընդհանրական պատկերացում, ոչ մի ընդհանրական տեսլական։

Երկրի գլխավոր իլյուզիոնիստը տարանջատվել է բոլորից՝ երկրից, պետական համակարգից, թիմակիցներից։ Միայն պարբերաբար հայտարարում է, որ վտանգը մեծ է, էլի է աղետ լինելու։ Բայց իլյուզիան այլևս այնքան մասշտաբային է, որ դրա´ն էլ լսող չկա։

Մենք տվեցինք շուրջ 5000 զոհ ու «չնկատելու տվեցինք», մենք սեպտեմբերին տվեցինք 200–ից ավելի զոհ՝ Երևանից երեք ժամվա հեռավորության վրա, ու ավելի խորությամբ փակվեցինք մեր իլյուզիաներում, հիմա էլ փողոցներն ենք տոնական զարդարում։

Մեզ հին իներցիայով շարունակում է թվալ, թե կա 7 շրջանից կազմված անվտանգության գոտի, թե կան անվտանգության մյուս երաշխիքները։

Մենք իլյուզիայի մեջ ենք, թե բանակցում ենք, արտաքին քաղաքականություն ենք վարում, թե գործոն ենք։ Մենք իլյուզիայի մեջ ենք, թե մեր փոխարեն մեր հարցերը ինչ-որ մեկը կլուծի։ Եվ վերջապես ամենավտանգավոր իլյուզիայի մեջ ենք, թե մեզնից այլևս ոչ մի բան կախված չէ։

Սրանք արյունոտ, դեպի աղետ տանող իլյուզիաներ են, որից ամեն գնով պետք է դուրս գալ։

Երբ մի ողջ պետություն, ամբողջական ժողովուրդ կտրվում է իրականությունից, ուրեմն աղետ է լինելու։

Սուր, կենսական խնդիր է՝ ազգին կամ գոնե նրա գիտակից հատվածին իլյուզիաներից հանելը, իրական կյանք վերադարձնելը։ Սա է նոր լիդերության ճիշտ բովանդակությունը։

Այլևս «մեր, ձեր» օրակարգ չկա։ Պետք է դուրս գանք իլյուզիաներից, որ ճիշտ որոշումներ կայացնենք։ Բոլոր նրանք, ովքեր ունեն մտածելու ունակություն, թիմակիցներ են։ Ուրեմն ինչո՞ւ չստեղծել այդ թիմը։

Հայաստան Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին