Լուկաշենկոն Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ չէ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը ժամանել է Մինսկ, քննարկել են մարտական պատրաստությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ–ը։