Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է «Пул Первого» Telegram ալիքը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Նախագահը հանդիպում կունենա Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ»,- հաղորդում է բելառուսական հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը նաև նշել է, որ Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն այժմ գտնվում է Անկախության պալատում։
Ավելի վաղ BelTA հեռուստաալիքը հայտնել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարը ժամանել է Մինսկ, որտեղ հանդիպել է Բելառուսից իր գործընկերոջ հետ։
Շոյգուն նշել է, որ Բելառուսը մնում է Ռուսաստանի հուսալի գործընկերը Արևմուտքի ճնշման ներքո։ Երկու երկրների նախարարները արձանագրություն են ստորագրել տարածաշրջանում անվտանգության ապահովման մասին։