f

Անկախ

Վանդալիզմ է. Սաշուր Քալաշյանը Հրապարակի շենքերի զարդաքանդակների վնասման մասին


Ամանորյա տոներին ընդառաջ լուսավորման աշխատանքների ժամանակ Հանրապետության Հրապարակի պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող ծենքերի զարդաքանդակներն են վնասվել: Մասնագետներն արդեն փաստում են, որ վնասվածքները հնարավոր չի լինի վերականգնել այնպես,որ դրանք տեսանելի չլինեն, իսկ լույսերի հեռացումից հետո Հանրապետության Հրապարակի արտաքին տեսքը ամբողջովին խաթարված կլինի:

Անկախը Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ զրուցեց Հրապարակի զարդաքանդակների նկատմամբ վանդալիզմի, պատասխանատուների ու այլ հարցերի մասին:

-Հանրապետության Հրապարակում լուսավորման աշխատանքների ժամանակ վնասվել են զարդաքանդակները:Նկարներում երևում  են զարդաքանդակների մեջ մխրճված մեծ գամերը:Ի՞նչ է դա:

-Դա վանդալիզմ է, իհարկե վանդալիզմ է:

-Այդ աշխատանքների նախաձեռնողը կառավարությունն ու քաղաքապետարանն են:Ինչի՞ մասին է դա խոսում:

-Խոսում է այն մասին, որ մեզ մոտ օրենքի գերակայություն չկա: Հուշարձանների պատմաճարտարապետական անշարժ հուշարձանների պահպանման մասին մենք ունենք օրենք և այդ օրենքի մեջ բազմաթիվ հղումներ կան, թե ինչ կարելի է, ինչ չի կարելի ևկամ ոնց է պետք անել և ինչ է պետք:Հիմա այդ օրենքը առհասարակ չի կիրառվում: Նաև օրենք կա, որ ենթադրենք, բոլոր հուշարձանները, շենքերը, որոնք ճանաչված են հուշարձան, պետք է ունենան պահպանական պայմանագիր լիազոր մարմնի հետ:

-Այդպիսի նախադեպեր ունե՞նք:

-Հայաստանում հազարավոր հուշարձաններ ունենք պետականորեն գրանցված, որոնցից մենակ եկեղեցիներն ունեն միայն պահպանողական պայմանագիր, այն էլ զուտ նրա համար, որ դրանք դաշտերում են գտնվում կամ որտեղ են գտնվում, կողքերը ինչ-որ տեղումների խնդիրներ կա, այդ առումով, հնագիտության առումով սահմանափակումներ դրված են: Պայմանագրի մեջ գրված է, որ չի կարելի այս անել, սա անել, այն անել: Իսկ ինչ վերաբերում է շարքային շենքերին, ոչ մեկը պայմանագիր չունի՝ բառիս բուն իմաստով: Հազարավոր շենքեր պետական օգտագործման լինի, թե մասնավոր օգտագործման լինի, որևէ մեկը պահպանողական պայմանագիր չունի:

-Ո՞վ է դրա համար պատասխանատու:

-Դրա համար պատասխանատուն լիազոր մարմինն է՝ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունն է: Ընդ որում մշակույթի բաղադրիչն այսօր անզոր վիճակում է ճիշտն ասած:Նախկին նախարարությունը մի քիչ ավելի ուշադիր էր այդ հարցերին, թեև էլի հաջողություններ չէր գրանցում, բայց հիմա առհասարակ այդ հարցը վերացել է: Մենք հարց ենք տալիս ինչի պայմանագիր չի կնքվում պահպանական, իրենք ասում են՝ գիտեք ինչ, պայմանագրի ձևը դեռ հաստատված չի կառավարության կողմից: Ի՞նչ է նշանակում պայմանագրի ձևը հաստատված չի՝ դա ի՞նչ խնդիր է, միջազգայի՞ն  խնդիր է, թե ինչ է:

-Իսկ սա կարո՞ղ է հետևանք լինել այն բանի, որ մշակույթի նախարարություն չկա:

-Նաև, որովհետև ոչ միայն Մշակույթի նախարարաություն չկա: Մշակույթի նախարարությունը գործնականում չի զբաղվում հուշարձաններով, այն զբաղվում է գուցե նկարչությամբ, արվեստով, երաժշտությամբ, թատրոնով, գուցե այդ հարցերով զբաղվում է, բայց հուշարձանները դուրս են մնացել:Հիմա իրենց մոտ աշխատող մասնագետ էլ չկա: Նաև իր կազմում նախկինում կային գործակալություններ՝ հուշարձանների վերականգնման, հուշարձանների վերականգնման նախագծային փաստաթղթերի մշակման, հիմա այդ բոլորը վերացել են, չկան:

-Մասնագետներին բնականաբար հեռացրել են ու այս վնասված զարդաքանդակները վերականգնող մասնագետ էլ, բնականաբար չկա, այո՞:

-Այո, չքացել է, այդ ֆունկցիաները այսօր չունի: թե ով է հուշարձանը վերականգնելու, ինչի հիման վրա է վերականգնելու, ո՞նց է վերականգնելու, դա նեղ մասնագիտական խնդիր է, որը ժամանակի ընթացքում պետք է դասավորվի, կազմակերպվի, հավաստագրվի: Հիմա այդ վարպետներն էլ չեն մնացել:

-Փաստորեն այս վնասված հուշարձանները վերականգնող չունենք:

-Այո, փաստացի չունենք:Հիմա եթե վերականգնեն, մի պատահական մարդու կտան, կասեն ահա ցեմենտը, այս քարերը՝ ոնց ուզւոմ ես դիր… Մակարդակը դա է հիմա:

-Ո՞վ է մեղավոր այս իրավիճակի համար:

-Տվյալ պարագայում առաջին հերթին ես կասեի կառավարությունն է մեղավոր, որովհետև այդ կառավարական շենքը գտնվում է կառավարության շահագործման տակ, իր ենթակայության տակ, գրանցված է որպես կառավարության գույք և առաջին հերթին իրենք պետք է պայմանագիր կնքեր այդ շենքի համար: Չկա այդպիսի պայմանագիր: Այն ժամանակ պայմանագիրը կնքելու համար մաս առ մաս նկարագրվում էր այդ շենքը, չափագրվում էր և տեքստն էր գրվում, թե որտեղ ինչ միջամտություններ կարելի է, իսկ որտեղ չի կարելի: Դա  է խնդիրը պայմանագրի:

Բարդ բան չկա՝ ամբողջ աշխարհն այդ ձևերն օգտագործում է, ձևերը կան ՝ հնավո՞ր չի, որևէ մեկը վերցնել-թարգմանել, տարածել:

-Միտում տեսնո՞ւմ եք,թե սա անփություն է:

-Գիտեք, ես կասեի  մեր ներկա ժամանակների հետ անկախացման տարիների բացթողումն է, որովհետև Դուք հիշում եք Հյուսիսային պողոտայի կառուցապատման «հին Երևան» կոչող բուլվարի մասին կառուցապատման հետ կապված: Նման խնդիրներ ծագեցին՝ բողոքներ, բողոքի ալիքներ, և այլն և երբ որ գործը գնում է դատարան, դատարանը ասում ՝ գիտեք ինչ, սա այս մարդու սեփականությունն է, իսկ Սահմանադրությունն ասում է, որ մարդու սեփականությունը իր սեփականությունն է և ինքը իրավունք ունի քանդել նորից սարքել, այսինքն դատական համակարգը չի ընդունում, որ հուշարձանը կարող է իրավունք չունի ձեռք քաշել, դու ի՞նչ իրավունք ունես զրկես սեփականատիրոջ իրավունքից: Այդ պատճառաբանությունները անընդհատ գնում են, դրա համար էլ ի հայտ եկավ պետական գերակա շահ: Հատուկ այդ օրենքն ընդունվեց, որպեսզի էլ չբողոքեն՝ հուշարձանները տեղափոխում են և այլն:Տեղափոխման անվան տակ էր ամեն ինչ քանդվում:

Սաշուր Քալաշյան Հանրապետության հրապարակ վանդալիզմ Հայաստան խմբագրի ընտրանի հարցազրույց

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին