f

Անկախ

Հաշմանդամություն ունեցողները բախվում են բազմաթիվ խնդիրների. ՄԻՊ–ի տեսաուղերձն օրվա առթիվ


Չնայած վերջին տարիներին պետության գործադրած ջանքերին, հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս բախվում են բազմաթիվ խնդիրների։ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ այս մասին ասել է իր ուղերձում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Շարունակվում է խնդրահարույց մնալ հաշմանդամության կարգավիճակի սահմանման գործող իրավակարգավորումներն ու հատկապես պրակտիկան։ Սրա հետևանքով մարդիկ լիարժեք չեն կարողանում իրացնել իրենց մի շարք իրավունքները, այդ թվում` առողջության պահպանման»,–ասում է Գրիգորյանը։

Նրա խոսքով` ոչ մատչելի միջավայրի պատճառով դժվարություններ են առաջանում նաև կրթության, աշխատանքի, կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցությունն իրացնելիս։

Գրիգորյանը նշում է` բավարար չէ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը թե՛ հասարակության, թե՛ պետական մարմինների շրջանում։

ՄԻՊ–ի աշխատակազմի մշտադիտարկումները վկայում են նաև, որ իրավունքների իրացման հետ կապված խնդիրներ են առաջանում, որովհետև որոշումների կայացման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը բավարար չէ։

Հիշեցնենք, որ 1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008 թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը:

Հայաստան Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր ՀՀ ՄԻՊ

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին