f

Անկախ

6 երկրում Ուկրաինայի դեսպանատներն ու հյուպատոսությունները ստացել են արյունոտ փաթեթներ՝ ներսում կենդանիների աչքեր


Մադրիդում Ուկրաինայի դեսպանատանը տեղի ունեցած պայթյունից մի քանի օր անց վեց երկրում Ուկրաինայի դեսպանատներն ու հյուպատոսությունները ստացել են արյունով ներկված փաթեթներ, որոնցում կենդանիների աչքեր են եղել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։

«Ուկրաինայի դեսպանատներն ու հյուպատոսությունները շարունակում են սպառնալիքներ ստանալ։ Իսպանիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո արյունոտ փաթեթներ են ստացել Հունգարիայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Խորվաթիայում, Իտալիայում մեր դեսպանատները, Նեապոլում ու Կրակովում գլխավոր հյուպատոսությունները, Բռնոյի հյուպատոսությունը։ Փաթեթները պարունակում էին կենդանիների աչքեր: Փաթեթները թաթախված էին բնորոշ գույնի հեղուկով և համապատասխան հոտ ունեին»,- ասել է նա։

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ տեղի է ունենում ուկրաինական դեսպանատների և հյուպատոսությունների նկատմամբ ահաբեկման և ահաբեկման լավ ծրագրված արշավ։ Չկարողանալով կանգնեցնել Ուկրաինային դիվանագիտական ճակատում՝ նրանք փորձում են վախեցնել մեզ։ Սակայն կարող եմ ասել, որ այդ փորձերն ապարդյուն են։ Մենք կշարունակենք արդյունավետ աշխատել Ուկրաինայի հաղթանակի համար»,- միջադեպերը մեկնաբանել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Ուկրաինա Աշխարհում սպառնալիք

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին