f

Անկախ

Թագավորական ընտանիքը Մեգանի և Հարիի մասին Netflix-ի սերիալը համարում է «պատերազմի հայտարարում»


Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի մասին Netflix-ի նոր վավերագրական ֆիլմը թագավորական ընտանիքի կողմից դիտարկվում է որպես «պատերազմի հայտարարություն»: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքի աղբյուրները:

Ֆիլմի թրեյլերը, որը տեղադրվել էր առցանց՝ Ուելսի արքայազնի և արքայադստեր՝ ԱՄՆ բարձրաստիճան այցի երկրորդ օրը, ի չիք է դարձրել բոլոր հույսերն առ այն, որ Հարին և Մեգանը «հրադադար են հայտարարում» թագավորական ընտանիքի հետ իրենց դաժան պայքարում, գրում է պարբերականը:

Դեկտեմբերի 1-ին Մեգան Մարքլը և արքայազն Հարին հրապարակել են իրենց երկար սպասված վավերագրական ֆիլմի թրեյլերը, որը շուտով կհայտնվի Netflix-ում: 

Կարճ, զգացմունքային տեսանյութում Սասեքսի դուքսն ու դքսուհին ցույց են տվել մի քանի լուսանկար, ինչպես նաև բացատրել են հեռուստադիտողներին, թե ինչու են որոշել իրենց կյանքի մասին վավերագրական ֆիլմ նկարահանել:

«Ոչ ոք չի տեսնում, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում: Ես պետք է ամեն ինչ անեի իմ ընտանիքը պաշտպանելու համար», - ասել է Հարին:

Այնուհետև Մեգանը հավելել է. «Երբ խաղադրույքներն այդքան բարձր են, ավելի ճիշտ չէ՞ լսել մեր պատմությունը մեզանից»:

Daily Mail-ի լրագրողներին տված հարցազրույցում թագավորական ընտանիքի աղբյուրը հայտնել է, որ Մեգանի ու Հարիի նման հայտարարությունները վաղուց չեն զարմացնում Վինձորներին։

«Ես չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է դա դիտարկել այլ կերպ, քան պատերազմի հայտարարում է», - շեշտել է աղբյուրը:

Աշխարհում թագավորական ընտանիք Մեծ Բրիտանիա արքայազն Հարրի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին