Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների ժամկետը կախված կլինի նրանից, թե ինչպես կփոխվի իրավիճակը առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։ Gazeta.ru-ն։
«Ուկրաինայում իրավիճակի զարգացումն առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում կորոշի ճիշտ պահն ու ուկրաինացիների ընտրությունը»,- ասել է Մակրոնը։
Նա նշել է, որ «տրամաբանական» է համարում, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախապայմաններ է առաջադրում բանակցությունների մեկնարկի համար և մերժում է այս երկրի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը՝ ընդունելու «փոխզիջումային պայմաններ»։
Ավելի վաղ Մակրոնը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ ասուլիսում ասել էր, որ կշարունակի երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման համար։