f

Անկախ

Նշան Ալավերդյան․ «Հուսով ենք՝ շաշկիստների գրանցած հաջողությունը կարժանանա համապատասխան գնահատականի պատկան մարմինների կողմից»


Գերմանիայի Սարբրյուկեն քաղաքում կայացած շաշկու  միջազգային մրցաշարերում՝ «Սարբրյուկեն օփեն- 2022» և Գերմանիայի բաց առաջնություն, իրենց լավագույն կողմերով դրսևորեցին և հաղթանակներ տոնելով՝ գավաթների արժանացան Հայաստանի շաշկու հավաքականի տարբեր տարիքային խմբի մարզիկները։
Անկախի հետ զրույցում Հայաստանի շաշկու ֆեդերացիայի փոխնախագահ Նշան Ալավերդյանը, խոսելով մարզիկների ելույթների մասին, նշում է, որ, թեև լուրջ հաջողություններ են գրանցում միջազգային հարթակում, բայց մարզաձևը շարունակում է անտեսված մնալ պատկան մարմինների կողմից։


-Պարոն Ալավերդյան, շնորհավորում ենք Հայաստանի շաշկու ֆեդերացիային և մարզիկներին Գերմանիայում մեդալաբեր ելույթներ ունենալու կապակցությամբ։ Ի՞նչ արդյունքներ գրանցեցիք։
 -Շնորհակալ ենք։ «Սարբրյուկեն օփեն 2022»-ում փայլուն հանդես եկավ Սամվել Ազիբեկյանը (100 վն. շաշկի)՝ դառնալով հաղթող:
    Գերմանիայի բաց առաջնությունում (64-բրազիլական շաշկի)  նվաճեցի հաղթողի կոչումը,  փոխչեմպիոն դարձավ Սամվել Ազիբեկյանը: 
Պատանիների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց, 2 մրցաշարերում  էլ  հաղթեց սպորտի վարպետ, 15-ամյա Ռաֆայել Օրդյանը՝ նվաճելով 2 գավաթ:
  Վետերանների՝  60+  տարիքայինների պայքարում լավագույնը ճանաչվեց Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահ՝ Ալբերտ Պողոսյանը, որն արժանացավ հատուկ գավաթի և կազմակերպիչների կողմից պարգևատրվեց հատուկ դիպլոմով՝ աշխարհում շաշկի մարզաձևը զարգացնելու համար:
Նշեմ նաև, որ հատուկ գավաթի արժանացա նաև ես (Հայաստանի մարզիկներից լավագույն արդյունք)։   
Սա շատ կարևոր ձեռքբերում է մեզ համար, քանի որ 2 մրցաշարերում կարողացանք նվաճել 7 գավաթ։


   -Պարոն Ալավերդյան, տեղյակ եմ, որ Հայաստանի շաշկու հավաքականի անդամները Գերմանիա էին մեկնել սեփական միջոցներով։ Ֆեդերացիան դեռևս չի՞ ստանում աջակցություն պետության կողմից։
 - Հայաստանում շաշկին չունի պետական աջակցություն՝ չնայած վերջին տարիներին միջազգային ասպարեզում գրանցած մեծ հաջողություններին: Մարզաձևը  անտեսված է պետության կողմից, չի ֆինանսավորվում,  թեև հայ մարզիկները ունեն մեծ ներուժ։ 
2019-ին Մ-8 տարիքային խմբում Արփի Կնյազյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 13-ամյա Ռաֆայել Օրդյանը՝ Մ-19 տարեկանների բրոնզե մեդալակիր։ 2020-ին Սամվել Ազիբեկյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մ-27 տարեկաների պայքարում (100 վանդկանոց շաշկիով)։ 2018-ին  դարձա Արմենիա  միջազգային մրցաշարի բրոնզե, 2021-ին՝ արծաթե մեդալակիր։ 
Հուսով ենք գոնե վերջին  հաջողությունը կարժանանա համապատասխան գնահատականի պատկան մարմինների կողմից, քանի որ անգամ Հայաստանի առաջնության անցկացման համար պետությունը ոչինչ չի տրամադրում։

շաշկի Սպորտ Նշան Ալավերդյան միջազգային մրցաշար հարցազրույց խմբագրի ընտրանի

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին