Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը InfoWars հաղորդաշարի եթերում ասել է, որ իրեն դուր է գալիս Ադոլֆ Հիտլերը։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։ Գրում է Gazeta․ru-ն։
«Ինձ դուր է գալիս Հիտլերը. Մենք պետք է դադարենք անընդհատ դատապարտել նացիստներին»,- ասել է նա:
Ռեփերին զարմացրել է նաև այն, որ չի կարելի լավ բան ասել այն մարդու մասին, ով, ըստ նրա, հորինել է «մայրուղին» ու «խոսափողը»։
Միաժամանակ հարցազրույցի ժամանակ նա կրել է սեւ գլխարկ, որն ամբողջությամբ ծածկում էր նրա դեմքը։
Ավելի վաղ StopAntisemitism.org-ը՝ ամերիկյան շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը նվիրված է հակասեմականության դեմ պայքարին, հայտնել էր, որ Քանյե Ուեսթը ստացել է ամենաշատ ձայները «2022 թվականի 10 լավագույն հակասեմիտները» կոչվող հարցման ժամանակ։
Անցյալ ամիս Ուեսթը հակահրեական գրառումներ էր հրապարակել թվիթերում, որոնք ուղղակի սպառնալիք էին համարել հրեական համայնքի համար:
«Դուք օգտագործում եք նրա ժողովրդականությունը հրեաների, իշխանության և փողի մասին հակասեմական հայտարարություններ տարածելու համար: Սա պարտվողական դիրքորոշում է»,- ասել է StopAntisemitism-ը: