Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կշարունակի երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտության սրացումից խուսափելու և «կոնկրետ արդյունքների հասնելու համար»։
«Ես կշարունակեմ խոսել նախագահ Պուտինի հետ: Այսօր մենք արդեն խոսել ենք այդ մասին Բայդենի հետ, քանի որ մենք միշտ ձգտել ենք խուսափել էսկալացիայից:
Oրինակ, ես կխոսեմ նրա հետ Զապորոժյեի ԱԷԿ-ի անվտանգության մասին»,- ասել է Մակրոնը Բայդենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։