f

Անկախ

Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձեւն ընդամենը գեղեցիկ ժեստ է․ քաղաքագետ


Ֆրանսիայի խորհրդարանի վերջերս ընդունած բանաձեւն ընդամենը գեղեցիկ ժեստ է։ Այն ունի բավականին ծանրակշիռ բարոյաէթիկական եւ հնարավոր է նույնիսկ քաղաքական նշանակություն, բայց ոչ ավելին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը։

Քաղաքագետը համոզված է, որ դա որեւէ իրական փոփոխության չի հանգեցնի, քանի որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն այդ մասին համապատասխան հայտարարություն է արել։

Դրանում, մասնավորապես, ուղղակիորեն ասվում է, որ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը շատ ավելի զուսպ է եւ չեզոք։ Այսինքն՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձեւը չի արտացոլում պետության իրական քաղաքականությունը։

«Ֆրանսիան ավելի չեզոք դիրք է գրավել եւ հակամարտող կողմերին տանում է դեպի խաղաղություն ու հետագա բանակցություններ։ Կարճ ասած՝ այն միամիտ ոգեւորությունը, որը մեզ մոտ անսպասելի տիրեց՝ կապված այս որոշման ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գեղեցիկ ելույթի հետ, միայն ժպիտ ու ծիծաղ կարող է առաջացնել։ Այնպես որ, եկեք հերթական անգամ ինքներս մեզ վրա ծիծաղենք: Մենք կրկին միամտություն ցուցաբերեցինք։ Մենք ընդհանրապես շատ միամիտ ժողովուրդ ենք, քանի որ ոչ մի կերպ չենք ուզում հասկանալ իրական գործողությունների ու քայլերի եւ բարոյական հաղթանակների միջեւ տարբերությունը։ Մենք չափազանց շատ ենք սիրում բարոյական հաղթանակներ»,- ասաց Խաչիկյանը։

Փորձագետը շտապեց նկատել, որ ԵՄ-ում կա ադրբեջանական կապիտալ։ Ավելին, Ֆրանսիան եւ եվրոպական այլ երկրներ կախված են ադրբեջանական գազից եւ նավթից։

«Եվ նույնիսկ եթե Ֆրանսիան ընդունի ամեն ինչ եւ բռնի մեր կողմը, Եվրոպան չի աջակցի դրան: Մեծ Բրիտանիան շնորհավորել է Ադրբեջանին հաղթանակի կապակցությամբ։ Գերմանիան նույնպես չի աջակցի։ Նրանք պատրաստ են զենքի այս կամ այն տեսակներ տրամադրել Ուկրաինային, բայց ոչ Հայաստանին։ Ֆրանսիան, ցավոք, նույնպես պատրաստ չէ մեզ զենքով ապահովել»,- նկատեց Խաչիկյանը։

Արթուր Խաչիկյան Ֆրանսիա Ֆրանսիայի Սենատ Ադրբեջան Արցախ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին