f

Անկախ

Այսօրվա իշխանության համար ԱԱԾ-ն իր թիկնազորն է․Ավետիք Իշխանյան


Ankakh.com-ի զրուցակիցն է հրապարակախոս,իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

-Ինչո՞վ եք պայմանավորում ԱԱԾ արխիվները ոչնչացնելու մասին նախագիծը հանկարծակի ու շատ արագ անցկացնելը։ Ի՞նչ խնդիր է այն լուծելու։
 -Այս նախաձեռնությունը կարող է ունենալ մի քանի վարկածներ։ Առաջինը , որ հիմնականում արծարծվում է, այն է, թե վարչապետ կոչեցյալը ջնջում է իր և յուրայինների գործակալական անցյալը։ Այս վարկածը ենթադրում է, որ վարչապետ կոչեցյալը վախենում է, որ հնարավոր իշխանափոխությունից հետո շատ հանգամանքներ, կապված և՛ իր և՛ իր կուսակիցների ընդդիմադիր ժամանակահատվածի, և՛ ստի և կեղծիքի հեղափոխության, և՛ հետագայում պատերազմի ընթացքում տեղի ունեցած շատ բաներ կբացահայտվեն։

Վարկածն , իհարկե տրամաբանական է, չնայած համոզված եմ, որ վարչապետ կոչեցյալը չի պատկերացնում իր իշխանությունից հեռանալը։ Բայց, նաև հնարավոր է, որ մտածի․ «Բա որ, հանկարծ»։

Կարծում եմ, որ այս նախաձեռնության հիմնական շարժառիթը վարչապետ կոչեցյալի անվստահությունն է բոլորի նկատմամբ, այդ թվում, իրեն ենթակա ԱԱԾ տնօրենի, որ հանկարծ արտահոսք չլինի ԱԱԾ արխիվներից։ Նաև կարծում եմ, որ ԱԱԾ շատ գաղտնի նյութերի պատճենները գտնվում են վարչապետ կոչեցյալի մոտ և բնօրինակները ոչնչացնելը միայն նրան է ձեռնտու։ Ամեն դեպքում, այս նախաձեռնությունը մի շարք հարցեր է բարձրացնում։

-Ինչպե՞ս եք գնահատում քաղհասարակության արձագանքը։

-Իրենց քաղհասարակություն կոչող ՀԿ-ներն ու շատ ակտիվիստներ, որ տարիներով բոռում էին «լյուստրացիա, լյուստրացիա», այժմ կարծես լուռ են, այն է՝ ողջունում են նախագիծը։ Նրանք ծպտուն չհանեցին, երբ բացահայտվեց Արարատ Միրզոյանի ԱԱԾ, նաև հնարավոր թուրքական գործակալ լինելու փաստը։ Սիմոն Վրացյանն իր հուշերում գրում է, որ երբ 1917թ․ փետրվարյան հեղափոխությունից հետո բացվեցին ցարական արխիվները, իրենք ապշած էին։ Պարզվեց, որ ցարական «ախրանկայի» գործակալներ են եղել գործիչներ, որոնց ոչ-ոք չի կասկածել, և որոնք հիմնականում այլոց են մեղադրել գործակալ լինելու մեջ։ Ծանոթ իրավիճակ է։ Այսօր «առաջադեմ» կոչվածներն իրենց հետ հակադրվողներին պիտակավորում են «ԿԳԲ-ի ագենտ, ռսի ստրուկ, ռուսուլման և այլն», դրանով իսկ, իրենց «սրբացնելով», բայց և ինչպես նշեցի, չպահանջելով Արարատ Միրզոյանի հրաժարականը։

Կարծում եմ, որ նրանք բոլորը ժամանակին եղել են ԱԱԾ գործակալներ։ Իսկ մեկ անգամ լինելով ինչ-որ ծառայության գործակալ՝ հանուն անձնական շահի դյուրին ձևով քեզ հավաքագրում է այլ օտար գաղտնի ծառայություն նույնպես։ Այսպիսով, ոչնչացնելով յուրայինների, նաև իր հավանական ԱԱԾ գործակալական մութ անցյալը, համարյա անհնարին կդառնա այլ երկրների գործակալների բացահայտումը։
Ինչ վերաբերում է ԱԱԾ փաստաթղթերի և արխիվի պահպանման մասին օրենքներին, ապա պետք է փաստել, որ Հայաստանում ոչ մի օրենք չի գործում, այլ մեկ հոգու ցանկությունը։
 

-ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն այս նախագծից հետո հանդես եկավ հրապարակային առաջարկությամբ, որ ԱԱԾ տնօրենը պետք է պաշտպանված լինի օրենքով, որ պետք է հստակ կանոնակարգվի,թե վարչապետը ինչ իրավասություններ կարող է ունենալ ԱԱԾ և մյուս իրավապահ մարմինների նակտմամբ և այլն։  Արդյոք սա ԱԱԾն կդարձնի ավելի անկախ կառույց։

-ԱԱԾ նախկին տնօրենի առաջարկությունները տրամաբանական են։ Դրանց  կարելի է ավելացնել ԱԱԾ տնօրենի նշանակման համար պահանջվող հարցերը, նշանակման կարգը։ Սակայն , այս առաջարկությունները կարող են կյանքի կոչվել , եթե Հայաստանում լինի իշխանություն, որի միակ նպատակը պետություն կառուցելն ու նրա հզորացումն է։ Այսօր մենք ունենք մի իշխանություն, որի համար իշխանությունը վայելք է և հանուն իշխանության քանդում են  առանց այն էլ լիովին չկայացած պետական կառույցները։ Այսօրվա իշխանության համար ԱԱԾ-ն իր թիկնազորն է, ոչ թե պետական անվտանգությունն ապահովող կառույց։ Այնպես որ ԱԱԾ նախկին ղեկավարի առաջարկություններ կմնան « ձայն բարբառո հանապատի»։
Եվ վերջապես, ինձ հետաքրքրում է, երբ պարոն Համբարձումյանը ԱԱԾ տնօրեն էր, նույն կե՞րպ էր մտածում և հլու-հնազանդ չէ՞ր կատարում վարչապետ կոչեցյալի հրահանգները։
-Սահմանադրական այսպես կոչված բարեփոխումներն ակտիվ ընթացքի մեջ են։ Նոր սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանի <<հագո՞վ>> են կարում։Ի՞նչ նոր լծակներ կունենա Փաշինյանը նոր Սահմանադրության միջոցով կամ ինչի՞ է նա ձգտում։
-Իմ կարծիքով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն առկա է։
Գործող սահմանադրություն ունի մի շարք թերություններ։ Դրանցից է, այսպես կոչված «կայուն մեծամասնություն» դրույթը, որն, ըստ էության բացառում է կոալիցիոն կառավարության ձևավորումը։

Հաջորդը Հանրապետության նախագահի ընտրության հարցն է։ Իրական պառլամենտական երկրներում, պետության նախագահը ոչ թե պառլամենտում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչն է, այլ քաղաքական ուժերի միջև լայն կոնսեսուսի թեկնածու, նաև բավականին լայն լիազորություններով։

Մեր սահմանադրությամբ, նախագահն ընդամենը վարչապետի կնիքն է, հսկայական աշխատակազմով։ Հաջորդ կարևոր հարցը, դատաիրավական կարգավորումն է, այն է՝ դատաիրավական համակարգի անկախությունը գործադիրից։
Սահմանադրորեն պետք է ամրագրվի դատախազության, քննչական մարմինների, ԱԱԾ-ի իրական անկախությունը։
Հարց է առաջանում, արդյո՞ք այդ հանձնաժողովը վերը նշված հարցերն է քննարկելու։ Համոզված եմ՝ ոչ։ Նախ, հանձնաժողովի բոլոր անդամները ողջունեցին Սահմանադրական Դատարանի հակասահմանադրական ձևով ոչնչացնելը։

Նրանք բոլորը կամ «չնկատեցին» կամ ողջունեցին քաղաքական հետապնդումները, այո՝ ողջունեցին արցախյան պատերազմի պարտությունը, 2021թ․ ընտրական ֆարսը համարեցին ազատ և արդար։

Հանձնաժողովի բոլոր անդամները «ընտրվել» են, իրականում՝ նշանակվել վարչապետ կոչեցյալի կողմից և կատարում են նրա հրահանգները։ Իսկ հանձնաժողովի նախագահը «ազնվանում» է վարչապետ կոչեցյալի նկարին նայելիս։
Այսպիսով, վստահաբար կարող եմ ասել , որ այդ հանձնաժողովը իմ կողմից վերը բերված հարցերին չի անդրադառնալու, և հնարավոր է, որ որոշ ոչ էական փոփոխություններ լինեն և շատ հնարավոր է, որ փոխվի սահմանադրության նախաբանը, հետագայում Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու և հայոց ցեղասպանությունից հրաժարվելու հիմքեր ունենալու համար։
Նորից կրկնեմ՝ մեզ անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ, բայց ոչ այս իշխանության օրոք։ Պետք է հեռացնել այս իշխանությանը , միայն հետո նախաձեռնել փոփոխությունները։ Իսկ այսօրվա հանձնաժողովի անդամներն ընդամենը կոլաբորիացոնիստներ են, ուրիշ ոչինչ։
 

Ավետիք Իշխանյան Սահմանադրություն ՀՀ ԱԱԾ արխիվներ խմբագրի ընտրանի Հայաստան

«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
Ավելին
Ավելին