f

Անկախ

ՏՏ ոլոլտը սարսափելի վնասներ է կրել, կառավարության աջակցությունն արդեն ուշացած է․ Հայկ Չոբանյան


Արտարժույթի շուկայում տեղի ունեցած կտրուկ փոփոխությունը արդեն սարսափելի վնասներ է տվել առաջատար տեխնոլոգիաների ոլորտին և այս վնասները մեղմելու՝ կառավարության նախաձեռնությունն արդեն ուշացած է, այն պետք է դեռ մայիսի արվեր:  Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակի տոնակատարության ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Ըստ ՊԵԿ-ի՝ ոլորտն ունի 15% շահութաբերություն, այն դեպքում, երբ արդեն արտարժույթի մասով ունեցել ենք 20-25% տարբերություն: Սա նշանակում է, որ այստեղ նույնիսկ քննարկման առարկա չի կարող լինել, թե ոլորտն ինչքան է տուժում: Ընդ որում ոլորտ, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Մենք մեր ապագա բոլոր պլանները մեծ չափով կապում ենք այս ոլորտի զարգացման հետ: Դա նշանակում է, որ կորուստները եւս մեծ չափով ազդում են ապագա մեր պլանների վրա»,- ասաց նա:

Հայկ Չոբանյանը նշեց, որ Հայաստանը արտարժույթի փոխարժեքի փոփոխության մասով գտնվում է բավականին անբարենպաստ վիճակում և, եթե իրավիճակը համեմատում ենք մրցակից շուկաների հետ, ապա Հայաստանի վիճակն էլ ավելի է բարդանում: «Օրինակ՝ մրցակից Հնդկաստանում ռուփին իջել է, Եվրոպայում եվրոն իջել է, Թուրքիայում լիրան իջել է, այսինքն՝ մենք շատ ավելի անմրցունակ վիճակում ենք հայտնվել այս տարի, եւ մեր ընկերություններին դրել ենք շատ ծանր վիճակում իրենց պայմանագրերը շարունակելու առումով: Ուր մնաց, թե իրենք բանակցեն իրենց գործընկերների հետ պայմանագրային գները բարձրացնելու հետ կապված»,- ասաց Չոբանյանը:

 

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտարարել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունը դեռեւս սեպտեմբերից շրջանառության մեջ է դրել ՏՏ ոլորտի ընկերություններին աջակցության ծրագիրը, որը կառավարության հետ քննարկման վերջնական փուլում է եւ համոզմունք էր հայտնել, որ դրա ընդունումը օրերի հարց է։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի համոզմամբ՝ կառավարության այս նախաձեռնությունն արդեն ուշացած է։ Նրա խոսքով՝ այս ոլորտը այնքան զգայուն է եւ մրցակցությունն այնքան մեծ է, որ պետք է օրենքի մակարդակով ունենալ բարձիկներ, որոնք դրված են եւ կիրառվում են շատ օպերատիվ ձեւով:

Նա խոսեց նաեւ ենթակառուցվածքների զարգացման կարեւորության մասին։ Նրա խոսքով՝ հատուկ տնտեսական գոտիների առկայության տեսանկյունից Հայաստանը բավականին ցածր մակարդակում է:

«Սա կրիտիկական նշանակություն ունեցավ հատկապես ռուսական ճգնաժամի ժամանակ, երբ տեսանք, որ երկիրն ուղղակի պատրաստ չէ բիզնեսին ընդունելու: Բացի որոշակի մասնավոր նախաձեռնություններից, մենք համապարփակ, կազմակերպված որեւէ գործընթաց չտեսանք: Այսինքն՝ մեր որեւէ վայրում հատուկ գոտի չի կառուցվում այն ընկերությունների համար, որոնք կուզեն տեղափոխվել Հայաստան: Մանավանդ դա մեզ համար ռազմավարական նշանակություն ունի պրոֆեսիոնալ ռեպատրիացիայի տեսանկյունից»,- բացատրեց նա:

Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ հաջորդ թեման, որ սուր պետք է դնել քննարկումների հարթակում, վերաբերում է հատուկ գոտիների լայնածավալ ստեղծմանը. «Եթե մենք ունենայինք մեր տնտեսության համար շատ մեծ թվացող ցանկացած արդյունաբերական գոտի, նախորդ ութ ամիսների ընթացքում լցվելու էր: Եթե մենք ունենայինք 100,000 քմ արդյունաբերական տարածք, ես համոզված եմ, որ դա այսօր լցված էր լինելու»,-ընդգծեց նա:

Հայաստանում այս տարվա վերջին յոթ ամսում լուծարվել է ՏՏ ոլորտի չորս ընկերություն, ևս չորս ընկերություն սնանկացել է, իսկ 17-ի լուծարումն ընթացքի մեջ է, հաշվառումից հանվել է 342 անհատ ձեռնարկատեր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 16-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ արտարժույթի արժեզրկման հետևանքով խնդիրներ ունեցող ՏՏ ընկերություններին պետական աջակցություն տրամադրելու խնդիրը պետք է լուծվի, սակայն ինքն անձամբ դեմ է օրենսդրական և ֆիսկալ փոփոխություններին։

«Ես չգիտեմ ինչով կավարտվի վերջնական քննարկումը, բայց օրենսդրական փոփոխություններին, որոնք պետք է այդ ադապտացիոն ֆունկցիան կատարեն, ես անձամբ դեմ եմ։ Եվ ֆիսկալին էլ եմ դեմ։ Չի՛ կարելի նման դեպքերում հարկային փոփոխություններ անել,և չի՛ կարելի օրենսդրական ֆունդամենտալ փոփոխություններ անել։ Միջոցառումով, ես կարծում եմ, կօժանդակենք և կկոմպենսացնենք տվյալ կորուստը, բայց՝ ճիշտ թիրախով», - ասել էր նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին կառավարության որոշմամբ Հայաստանում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տրամադրումը երկարաձգվել է ևս մեկ տարով։

Հայկ Չոբանյան ՏՏ ոլորտ ՀՀ Կառավարություն Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին