f

Անկախ

Լրամշակումներ սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում. նախագիծ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել hանրակրթական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ առաջարկվում է վերախմբագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 47-Ն հրամանը՝ համապատասխանաբար փոխելով նաև անվանումը:

Հրամանում փոփոխություն կատարելը պայմանավորված է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների համար փոխհատուցում ստացող սովորողների մասին տեղեկատվության թվայնացմամբ. այդ նպատակով նոր կարգավորումներ են նախատեսվելու: Ըստ նախագծի հիմնավորման՝ մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման վերաբերյալ գործող կարգավորումները հրամանից հանելու անհրաժեշտությունը բխում է «ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը սահմանելու մասին» N 40-Ն հրամանի կարգավորումներից, որով սահմանված է մանկավարժների համար տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում:

Առաջարկվող փոփոխությամբ հրամանում առկա կարգավորումները պարզեցվել և հստակեցվել են, որի արդյունքում վերախմբագրված հրամանով կկարգավորվեն միայն սովորողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը կթվայնացվի՝ հնարավորինս զերծ մնալով անճշտություններից:

Սովորողներին առաջարկվող փոխհատուցումները.

Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում:

Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր սովորողի համար չի կարող գերազանցել 20 հազար 200 ՀՀ դրամը:

Ուսումնական հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում մուտքագրում է  տվյալ տարվա ընթացքում համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվություն, իսկ մինչև սեպտեմբերի  20-ը՝ տվյալ տարվա ընթացքում փոխհատուցում ստացող անձանց մասին ճշտված տեղեկատվություն:

Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի լինելու դեպքում՝ փոխհատուցման գումարը տրվում է համապատասխան երթուղիների համար սահմանված սակագների չափով, միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ՝ բայց ոչ պակաս 200 ՀՀ դրամը:

Եթե բացակայում է միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղին, և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայություններից օգտվող սովորողների թիվը փոքր է չորսից (այսինքն` ենթադրաբար, անգամ համատեղ տաքսուց օգտվելու տարբերակն արդյունավետ չի լինի), ապա տրամադրվող փոխհատուցման չափը կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ` ներկա ստացած յուրաքանչյուր օրվա համար։Այս գումարը հավասար բաժանվում է բոլոր օգտվողներին:

Հաշվարկված գումարների շրջանակում (բացառությամբ կարգի 15-րդ կետով սահմանված դպրոցի շենքի հիմնանորոգմամբ, վերակառուցմամբ կամ նորի կառուցմամբ պայմանավորված այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպելու դեպքերի) կարող են ձեռք բերվել նաև ուղեփոխադրման ծառայություններ՝ պայմանով, որ դրանցից պարտադիր կարգով օգտվեն շահառուները։

Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 10-ը:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին