Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ այցի ընթացքում կփորձի համոզել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին մեղմացնել օրենքը՝ ԱՄՆ-ում գնաճը նվազեցնելու և առևտրային պատերազմից խուսափելու համար, հայտնում է Politico պարբերականը։ Գրում է Gazeta.ru-ն։
Հրատարակության համաձայն՝ Մակրոնը Բայդենին կխնդրի առաջարկել ավելի էժան գազ և եվրոպական երկրներին մուտք գործել բազմամիլիարդանոց կանաչ արդյունաբերության սուբսիդավորման սխեմա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտնել էր, որ ակնկալվում է, որ Ջո Բայդենն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ ԱՄՆ այցի ընթացքում կքննարկի Ուկրաինայի, Չինաստանի, Իրանի և էներգետիկ հարցեր։
Սպասվում է, որ նրանք կքննարկեն տնտեսական և էներգետիկ համագործակցությունը։
Ֆրանսիայի նախագահի այցը ԱՄՆ պետք է սկսվի նոյեմբերի 30-ին և կտևի երեք օր։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Մակրոնը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ծրագրում է համոզել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որ անհրաժեշտ է կանխել եվրոպական և ամերիկյան ընկերությունների միջև անհավասար մրցակցությունը։