f

Անկախ

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հաղթող ճանաչված 5 գաղափար արժանացել է դրամական խրախուսանքի


Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և այլ հյուրեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է երիտասարդներին և նշել, որ մրցույթը տարեցտարի ավելի մեծ հետաքրքրություն է ձեռք բերում, և նոր խմբեր ու անհատներ են մասնակցում:

«Այս մրցույթը բխում է ՀՀ երիտասարդական քաղաքականության տրամաբանությունից և համահունչ է երիտասարդների կարողությունները զարգացնելու, ինքնիրացման միջավայր ստեղծելու, նորարարության, ստեղծարարության խթանման մեր առաջնահերթություններին:

Միաժամանակ կարևոր է արձանագրել, որ  «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը, ոչ միայն երիտասարդների նորարար գաղափարներն է բացահայտում, զարգացնում և խթանում նրանց կարողությունները, այլև նպաստում է, որ երիտասարդներն իրենց հայրենատեր և իրավատեր քաղաքացի զգան:  Մրցույթի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը սոցիալական բաղադրիչն է, որը նպաստում է, որ երիտասարդները հավատան սեփական գաղափարների իրագործմանը և այդպիսով նրանց մոտ նաև ձևավորվի պատասխանատվություն պետության, համայնքի և հասարակության խնդիրների լուծման  համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

 

 

Փոխնախարարը նշել է, որ մրցույթը հանդիսանում է նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի բաղադրիչ. 2 տարվա պարբերականությամբ լավագույն գաղափարներն ուղարկվում են ԱՊՀ կազմկոմիտե՝ դիտարկելու եզրափակիչ փուլի համար: Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ այս տարվա հայտերը ևս կգրանցեն լավագույն արդյունք:

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, շնորհավորելով մասնակիցներին, ընդգծել է.«Այսօրինակ ծրագրեր իրականացնելն ու հարթակներ ստեղծելը պետության պարտքն է և պետք է բխի քաղաքական առաջնահերթությունից։ Այս կերպ մենք բացահայտում ենք մեր կարողունակ ու գիտակ երիտասարդներին և հնարավորություն ենք տալիս նրանց դրսևորվելու և իրենց ներուժը ծառայեցնելու՝ ի նպաստ պետության զարգացման և առաջընթացի»:

Գերատեսչությունների մյուս փոխնախարարները ևս ողջունել են մրցույթի մասնակիցներին: Նրանք շեշտել են՝ մրցույթը համահունչ է թե՛ Էկոնոմիկայի, թե՛ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների որդեգրած քաղաքականությանը, այն է՝ բարձրացնել արտադրողականությունը, բնական ռեսուրսներն օգտագործել արդյունավետ, խթանել նորարարությունը, նպաստել նոր տեխնոլոգիաների զարգացմանը:

 «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն անցկացվել է 5 անվանակարգում, որոնց շրջանակումներկայացվել է 54 հայտ: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500.000-ական դրամի:

Մրցույթն անցկացվումէերիտասարդներինորարարականմտածողությունըզարգացնելու, ՀՀսոցիալ-տնտեսականզարգացմանխնդիրներիլուծման գործընթացում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով:

Միջոցառմանը ներկա պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել դիտարկելու մրցութային շեմը չհաղթահարած, սակայնհետաքրքիր և նորարարգաղափարներին աջակցելուհնարավորությունը, որը ևս ուղղված է երիտասարդների նորարար գաղափարների բացահայտմանը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հինգ անվանակարգում հաղթող գաղափարներն են՝

  1. Ռազմական գիտություններ՝Նվեր Հովհաննիսյան, «Խուսափում ականապատ տարածքներից».
  2. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ՝ Դավիթ Մարտիրյան, Հազարավարդ Ղումարյան, «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի թանգարանի և փորձարարական սրահի արդիականացում».
  3. Գյուղատնտեսական գիտություններ՝ Դիանա Ղևոնդյան, Սոնա Նիկոլյան և Սոնա Հովհաննիսյան,  «Ծանր մետաղներով աղտոտված հողերի կենսավերականգնումը մանրէների միջոցով».
  4. Գյուղատնտեսական գիտություններ՝ Տաթևիկ Ջհանգիրյան, «Գիպսակիր հողերի բարելավման արդյունավետ մեթոդ».
  5. Տեղեկատվական տեխնոլոգիաններ՝ Կիմա Առաքելյան, «Զլինկ»:

Գնահատող հանձնաժողովի փորձագետները ևս անդրադարձել են մրցույթին: Նրանց գնահատմամբ՝ կատարվել է բարդ ընտրություն: Ըստ փորձագետների՝ շարունակականություն ունենալու դեպքում շատ գաղափարներ, վստահաբար, հաջողություն կունենան և կծառայեն՝ ի նպաստ մեր տնտեսության զարգացմանը:

Հաղթած գաղափարների հեղինակները շնորհակալություն են հայտնել հնարավորության համար՝ շեշտելով, որ հաղթանակը մոտիվացնող և պարտավորեցնող է: Նրանցից շատերը նպատակ ունեն մեծացնելու թիմը և ընդլայնելուծրագիրը, ինչին կծառայեցնեն մրցանակը:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԿԳՄՍ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթ Հայաստան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ավելին
Ավելին