f

Անկախ

«Հրապարակ». Արցախի ԱԳ նախարարի եւս մեկ հավակնորդ


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 23-ին Արցախի կառավարության 9 նախարար ազատվեց պաշտոնից, ապա նրանցից չորսը ԺՊ նշանակվեցին։ Սակայն դեռ ոչ մի նշանակում կառավարության կազմում չի արվել՝ նախարարական աթոռները շարունակում են թափուր մնալ։ Անգամ Արցախի քաղաքական շրջանակներում թեկնածուների մասին ինֆորմացիա չունեն։ Այդ հարցերը քննարկվում են Արայիկ Հարությունյան-Ռուբեն Վարդանյան ֆորմատում։ Ամենամեծ ինտրիգն Արցախի արտգործնախարարի պաշտոնի համար է․ նախ՝ լուր տարածվեց, որ Վարդան Օսկանյանին են առաջարկել, ապա՝ Արա Այվազյանին, հետո Արցախի նախագահականից պարզաբանեցին մեր թերթին, թե, «անկախ նշված անձանց հանդեպ ունեցած հարգանքից», Արցախի նախագահը դեռեւս ոչ մեկին առաջարկ չի արել։

Անցած օրերին արտգործնախարարի եւս մեկ հավակնորդի անուն ավելացավ ցանկում՝ Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով օրերս Հայաստանում ՌԴ դեսպանի հետ լուսանկար էր հրապարակել՝ ցույց տալով, որ իր՝ սորոսական շրջանակներին հարելու լուրերը չափազանցված են, ինքը ռուսական իսթեբլիշմենտի հետ խնդիրներ չունի, եւ առաջվա արգելքներն իր հանդեպ չեն գործում։

Հիշեցնենք, որ Մայիլյանի մուտքը Ռուսաստան եւս ժամանակին արգելված էր։ Տեղեկություններ կան նաեւ, որ պետնախարարի խորհրդական, «Կապավոր» ընկերության սեփականատեր Արման Հակոբջանյանը փորձում է առողջապահության նախարարի պաշտոնում հարազատ քրոջը՝ Լիլիթ Հակոբջանյանին առաջարկել, ով 2020-ից նախագահի՝ առողջապահության գծով խորհրդականն է եւ «ԼիլՄեդ» բժշկական կենտրոնի ղեկավարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մասիս Մայիլյան Արցախ Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին