f

Անկախ

Քաղաքական կայունություն դրամատիկ պարտության միջոցով. օտարերկրացու տպավորություն այսօրվա Հայաստանից


Հերթական 10 օրն անցկացրի գեղեցիկ Հայաստանում: Գնացի նաև Սյունիք, ուր տեսանելի են սեպտեմբերյան մեկօրյա պատերազմի հետևանքները, տեսա բանակայինների նոր գերեզմանները, երկար զրուցեցի թե՛ տեղի բնակիչների, թե՛ տարբեր փորձագետների հետ:

Հայաստանի կենսափորձը (գոյատևում թշնամիների շրջապատում շղթայական ռազմական պարտությունների ու բախումների իրավիճակում՝ առանց տեսանելի ապագայում ռևանշի որևէ հնարավորության) ցույց է տալիս, որ ավանդական դասագրքային պատկերացումը, թե ռազմական աղետներն ինքնին քաղաքական փոխակերպումների ճանապարհ են բացում, սխալ է (ինչպես և դասագրքային պատկերացումների մեծ մասը):

Փաշինյանի ռեժիմը միաժամանակ և՛ սիրված չէ, հիասթափություն պատճառող, և՛ ամուր է՝ չունենալով այլընտրանք: 2018 թվականի «հայկական հույսերից» ոչինչ չի մնացել: Բայց հիասթափությունն այնքան մասշտաբային ու խորն է դարձել, որ վարչակարգը շատ ավելի ամուր ու հուսալի է պահում, քան որևէ այլ բան:

Ես դա այսպես կձևակերպեի. «Քաղաքական կայունություն դրամատիկ պարտության միջոցով»:

1. Հիասթափությունն այնպիսի մասշտաբի է, որ վերածվում է հաշտվողականության: Շատ կարևոր է, որ տենչալի ապագայի պատկերացումների անկումը տեղի է ունեցել բոլոր չափումներով: 2018 թվականի աշխարհից և մինչ 2018 թվականի աշխարհից Հայաստանում բացարձակապես ոչինչ չի մնացել: Անգամ ավերակներից: «Այն, ինչ ուզում էինք, այն, ինչ երազում էինք, ինչ հույսեր ունեինք, այլևս երբեք չի լինի: Գոնե դրան չենք էլ մոտենա»: Ի՞նչ իմաստ ունի որևէ բան փոխել, եթե փոփոխությունները, բացի ցավից ու հիասթափությունից, ոչինչ չեն բերի:

2. Քաղաքական հետևանքների բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այլընտրանքներն ակնհայտորեն ավելի վատն են:

Փաշինյանին ու նրա շրջապատին  բացահայտ չեն սիրում: Բայց կարծես հանդարտորեն չեն սիրում, թե ինչ: Այդպես չեն սիրում իշխանությանը եվրոպական երկրներում: «Դե հա, խաբեցին, մյուս կողմից՝ մենք ենք հիմարը, որ հույս էինք պահում»: Բայց այն, թե ինչքան չեն սիրում «հներին», Փաշինյանի վարչակարգի պահպանման լավագույն երաշխիքն է: Դա բիբլիական մասշտաբի ատելություն է այն ուժերի նկատմամբ, որոնք «գողացել» են Հայաստանի անցյալը, ներկան ու ապագան: Իմ գնահատականով՝ քանի դեռ «Ռոբն» ու «Սերժը» ինչ-որ կերպ առկա կլինեն Հայաստանի օրակարգում, Փաշինյանը կմնա ամենաշահեկան՝ «բոլոր չաիքներից լավագույնի» դրության մեջ:

3. Այլընտրանքի ի հայտ գալու ակնկալիքի բացակայությունը (հույսի չափումները):

Հիասթափության ու վիրավորանքի խորությունը, այդ թվում և սեփական անձից (ինքներս հավատացինք և ինքներս մեզ խաբեցինք) թույլ չի տալիս, որ նոր հույս ծագի: Հավանաբար այդ «նոր հույսի» վրա էր հույս դրել Ռուբեն Վարդանյանը, բայց այդ խաղաթուղթը չգործեց, և խաղալու շանսերը չլինելու չափ չնչին են: Նա ոչ միայն հույսեր, անգամ շոշափելի հետաքրքրություն կամ նվազագույն վստահություն չի առաջացնում:  Արձանագրվում են միայն անհաջող քայլերը, ներկայացվելու հեղհեղուկ  տրամաբանությունը, «հանրային կերպարի» ստեղծման խափանումները: «Նույնիսկ չի էլ փորձում» գնահատական և լավագույն դեպքում «դե սկսիր, պատմիր, թե ինչպես են տիեզերանավերն ակոսում Մեծ թատրոնի հեռաստանները» կարգի վերաբերմունք:

4. Լավ ելքի հավատի բացակայություն՝ պայմանավորված կարծես իրավիճակի «սթափ» ըմբռնմամբ՝ հենված երեք կետերի վրա.

- Հայաստանը դաշնակիցներ չունի:

Ռուսաստանը չարդարացրեց որևէ ակնկալիք (ընդ որում, ինչպես նշում են սրամիտները, «Դատելով Երևանում ռուսների թվաքանակից, նա ի վիճակի չէ արդարացնելու անգամ սեփական քաղաքացիների սպասումները»): Արևմուտքը զգալիորեն ավելի շահագրգռված է Ադրբեջանի հետ համագործակցությամբ և իրականում չի օգնի: ՀԱՊԿ-ն ծիծաղելի կառույց է, որի միակ դերը Փաշինյանին վիրավորելն ու նվաստացնելն է: Իրանը մտահոգված է սեփական խնդիրներով (ընդ որում Իրանը, ի տարբերություն Ռուսաստանի և ԵՄ-ի, ավելի մեծ համակրանք է առաջացնում):

- 30 տարի իզուր անցավ:

Դա զարմանալիորեն բոլորի շատ խաղաղ, անհույզ արձանագրումն է փաստորեն, բոլորի, որոնց հետ շփվել եմ: Ընդ որում, նույնիսկ մայիսին, երբ Հայաստանում էի վերջին անգամ, այդ թեզը վեճեր էր հարուցում, առարկություն, ցասում, զգացմունքներ: Հիմա՝ ոչ: Կարծում եմ՝ պատճառը «մեկօրյա պատերազմի» հետտրավմատիկ համախտանիշն է: Ամեն ինչ իզուր էր: Ապագայի հույս ունենալու համար ոչ մի հիմք չկա, տունը, պարզվեց, առհասարակ առանց հիմքի է կառուցվել, ուստի

- դրական ելք չի կարող լինել, կարող են լինել «բացասականի» բազմաթիվ տարբեր կրկնություններ:

Բայց հենց այդ վստահությունն էլ, թե խաղն ընդհանուր առմամբ ավարտված է, առանձնապես հույսեր չկան (ասենք՝ ոչ առանձնապես էլ) զարմանալիորեն ծնում է

5. «Ստոիկների լավատեսությունը», երբ ամենայն վատն իրականում տեղի է ունեցել կամ տեղի կունենա անկախ հասարակ մարդկանց կարծիքներից ու ջանքերից: («Սեպտեմբերին երեք օրում մեր գլխին ավելի քան 100 անգամ անօդաչուներ հայտնվեցին, մենք հաշվել ենք: Մեզ կարող էին սպանել հարյուր անգամ, բայց չսպանեցին: Այս անգամ»,- Սյունիքում սպայի հետ զրույցից:) Շտկել տեղի ունեցողը կամ անխուսափելին որևէ տարբերակով հնարավոր չէ: Ուստի պետք է պարզապես ապրել: Այդ «պարզապես կյանքի» հետևանքները մեծաթիվ են: Եվ ես տեսա պարզապես կյանքն ամենուրեք՝ Տաթևից մինչև Երևանի Հյուսիսային պողոտան: Այդ պարզապես կյանքում շատ է հերոսականն ու մեծ հարգանք ներշնչողը: Հատկապես հենց այն Սյունիքի բնակիչների նկատմամբ:

Քաղաքական իմաստով դա բացառիկ կայունություն է ապահովում վարչակարգի համար: Միջին տարբերակով՝ պարզապես գոյատևում, լավ տարբերակով՝  գոնե դեպի լավը, իրավիճակի կայունացման  ինչ-ինչ փոփոխությունների քարտ բլանշ, վատ տարբերակով՝ հետագա ապակայունացում: Ոչ ոք նույնիսկ ծպտուն չի հանում  թե՛ առաջին թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դեպքում: Ընդ որում, եթե կուզեք,  հատկապես դեպի լավը փոփոխությունները (հույսի վերականգնումը) ավելի շուտ վարչակարգի համար անորոշության (խոցելիության) հեռանկար է բացում:

Մնում է ցանկանալ իմ հայ բարեկամներին ու զրուցակիցներին ուժ, քաջություն և այնուամենայնիվ հույսի նորոգում: Հայաստանին շնորհ անող մոսկովյան շրջապատին՝ մի փոքր այնտեղի իրավիճակի ըմբռնում ( ի դեպ, Զատուլինի և Սիմոնյանի մուտքի արգելման սկանդալում հարցեր է առաջացնում Հայաստանի հայերի շրջանում միայն Զատուլինը՝ «նա առարկայական վաստակներ ունի», Սիմոնյանի դեպքում հարցեր չկան):

Իսկ ահա մեր արտագաղթողներին, որոնք անվերջ դատողություններ են անում ռազմական պարտության անհրաժեշտության մասին հանուն քաղաքական փոխակերպման, ուզում եմ ասել, որ համենայն դեպս ամեն ինչ շատ ավելի բարդ է:

Գլեբ Կուզնեցով

Հ.Գ. Արտատպելով սույն ֆեյսբուքյան գրառումը՝ Լազարյան ակումբը մեկնաբանություն է հավելել՝ հաստատելով հեղինակի այն միտքը, թե տարածված կարծիքը, ըստ որի՝ պարտությունը պատերազմում հանգեցնում է երկիրը պարտության տարած իշխանության հեռացման, ավանդական դասագրքային պատկերացում է, ինչը հերքվում է այսօրվա Հայաստանի օրինակով: Լազարյան ակումբն էլ իր հերթին օրինակ է բերել ռուս-ճապոնական պատերազմը. «Պարտությունը կար: Հեղափոխությունը նույնպես: Բայց ցարը մնաց և նույնիսկ հասցրեց երկիրը տանել համաշխարհային պատերազմի: Մեր ժամանակներում հետխորհրդային տարածությունում երկիր կա, որը ապացուցում է՝ պարտադիր չէ, որ ռազմական պարտությունը հանգեցնի ղեկավարության փոփոխության»: Բայց երկուսն էլ, բացի ցարական Ռուսաստանի ու այսօրվա Հայաստանի օրինակներից, ուրիշ օրինակ չեն հիշում՝ փաստորեն փորձելով բացառություններով  ժխտել օրինաչափությունը: Դասագրքային պատկերացում է նաև այն, որ բացառությունները միայն և միայն հաստատում են օրինաչափությունը: Թե՞ դա էլ «ավանդական դասագրքային պատկերացում» է, որը պետք է մոռանալ:

 

Հայաստան ֆեյսբուքյան գրառում Գլեբ Կուզնեցով խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին