f

Անկախ

Բժիշկները Սահակաշվիլիին թույլ չեն տվել մասնակցել դատական ​​նիստին


Թբիլիսիի կլինիկայի բժիշկները նոյեմբերի 28-ին թույլ չեն տվել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ներկա գտնվել պետական ​​սահմանը հատելու գործով դատական ​​նիստին։ Այս մասին հայտնել է Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Խատիա Դեկանոիձեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Գրում է Gazeta.ru-ն։

Բժիշկներն ասել են, որ քաղաքական գործչի առողջական վիճակը շատ ծանր է, նա կարող է տեղաշարժվել միայն անվասայլակով։ Այս առնչությամբ բժիշկները պատասխանատվություն չեն վերցրել և համաձայնություն չեն տվել  նիստին Սահակաշվիլիի մասնակցությանը։

Միխայիլ Սահակաշվիլին Վրաստան է վերադարձել 2021 թվականի հոկտեմբերի 1-ին և անմիջապես ձերբակալվել։ Նա մեղադրվում էր սահմանն ապօրինի հատելու, բյուջետային միջոցների յուրացման և «Իմեդի» հեռուստաընկերության ոչնչացման մեջ։ Բացի այդ, նա հեռակա դատապարտվել է երկու քրեական գործերով՝ 2006 թվականին բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանությանը մասնակցելու և 2005 թվականին նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակում կազմակերպելու համար։

Քաղաքական գործիչն իր կալանավորումն անօրինական է անվանել, իսկ իրեն առաջադրված մեղադրանքը կեղծվել է։ Նա մի քանի անգամ հացադուլ է հայտարարել։ Սահակաշվիլին այժմ բուժում է անցնում Թբիլիսիի կլինիկայում։

Ավելի վաղ Սահակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտնել էր, որ Վրաստանի նախկին նախագահի օրգանիզմում  մկնդեղ է հայտնաբերվել։

Աշխարհում Թբիլիսի Միխայիլ Սահակաշվիլի Դատական նիստ բացակայություն

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ավելին
Ավելին