f

Անկախ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարին


Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց  ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպման սկզբում Ալմազ Բուրկուտովը նշեց, որ իրենց այցի հիմնական նպատակը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի և գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է և Գեղարքունիքի մարզպետարանի հետ ընթացիկ ու հետագա համագործակցության հետ կապված հարցերի քննարկումը, որոնք հիմնականում վերաբերում են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանն ու աջակցության ցուցաբերմանը։

Միաժամանակ նա հետաքրքրվեց Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պատրաստվածության և պատսպարման, մարզի ազդարարման համակարգի գործունեության, 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված բնակչության վերադարձի, նրանց տնտեսություններին  պատճառված վնասների վերականգնմանն առնչվող հարցերով։

Մարզպետ Կարեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարին և պատվիրակության մյուս անդամներին ՄԱԿ-ի կողմից Գեղարքունիքի մարզում իրականացված կենսական ու բազմաբովանդակ ծրագրերի ու մարդասիրական բարի կամքի ցուցաբերման համար, տրամադրեց անհրաժեշտ տեղեկատվություն և մշտական համագործակցության մասին հայտնեց իր պատրաստակամությունը։ 

Շնորհակալություն հայտնելով  ընդունելության, հարցերի լայն շրջանակի բաց քննարկման  և բավարար տեղեկատվության տրամադրման համար՝ Ալմազ Բուրկուտովն իր հերթին վստահեցրեց, որ իրենք մշտական կապի մեջ կլինեն  Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուների հետ՝ ներդրվող հումանիտար բնույթի ծրագրերը հասցեական և արդյունավետ իրականացնելու համար։     

 

Հայաստան Գեղարքունիքի մարզ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին