f

Անկախ

ԱՐՏԱՌՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԶԱՆԳԵՐ, ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ, ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ...


Կյանքը շախմատի խաղադաշտ է, ամեն ինչ կախված է քո քայլից,- եզրահանգել ու մտքում արձանագրել է ժամանակակից հայ արձակի դետեկտիվ ժանրը ներկայացնող Ներսես Խառատյանն իր հերթական հոգեվերլուծական վեպի («Անհայտը», «ՎՄՎ-Պրինտ», 2022թ) ավարտին։

Իր գրական հունձքի բեղուն ճանապարհին նա շախմատ է «խաղացել» անգամ մահվան հետ։ Արդյունքում արձանագրվել է ոչ ոքի արդյունք ու նախանշվել գրողի հաստատուն տեղը գրական անդաստանում այսօր և ժամանակի երկարատև սլացքում։ Հերթական ստեղծագործության թեման կրկին հասարակական հնչեղություն ունեցող հանցագործության բացահայտումն է։ Վեպի առանցքում մարդկային բնավորությունների և խառնվածքների հակադրություններ են՝ հերոսներից մեկը հպարտանում է, որ մեկ օրում յոթ մարդ է ազատել աշխատանքից, մյուսն ընդիմանում նրան ու հնչեցնում տագնապ, որ յոթ ընտանիք զրկվել է հանապազորյա հացից։

Քննարկվող պատումը սկիզբ է առել ուշ գիշերային զանգով, գործուղությունների զարգացման ողջ ընթացքում մեկը մյուսին հաջորդում են խորհրդավոր զանգեր, ծրագրավորված և պատահական հանդիպումներ, սպասված, երբեմն էլ անհիմն խորհրդակցություններ։

Գլխավոր հերոս Ալբերի ճակատագիրը շատ նման է դատախազության համակարգում հեղինակի անցկացրած պրակտիկ գործունեությանը ու կարծես նա հենց իր աշխատանքային փորձն է տեղավորել գեղարվեստական ձևի մեջ, իր դիտարկումները հարմարեցնելով դետեկտիվ ժանրին առաջադրվող պահանջներին։ Այս ամենի արդյունքում ստացվել է իրապատման նմանվող մի հուզիչ պատմություն, որ ընթերցողին լարվածության և սպասումի մեջ է պահում վեպի առաջին տողից մինչև վերջինը։

Ովքե՞ր են Ալիսը, Լիլիանը, Կարոն, Ալլան, Վահագնը, Բորիսովան, Չիպը, տիկին Ռուզաննան,...

Իսկ Տադեուշը՞... 

Այս անունով ընթերցողին հերոս էր ներկայանում նաև հեղինակի նախորդ («Վերջինը») վեպում ու կարծես թե ազդարարում այս վեպերի օրգանական կապի մասին։ Ի դեպ միայն այս հերոսը չէ, որ ներկայացնում է այդ խորհրդավոր կապը՝ Գելենջիկ քաղաքն էլ է ընդհանրական երկու վեպերի համար էլ։

... Արագ են զարգանում դեպքերը հոգեվերլուծական վեպում ու ձանձրացնող նկարագրությունները և անհարկի ձգձգումները ուղղակի բացակայում են։ Հեղինակն իր դիտակետում պահում է ոչ միայն նկարագրությունների առանցքը, այլ դեպքի բացահայտմանը միտված մանրամասները։ Որքան էլ ժանրը դետեկտիվ է, մենք մեր կողքին ապրողների մեջ ենք փնտրում հերոսներին։ Փնտրում ենք փնտրում ու մի շնչով հասնում ենք «Վանդակի դուռը չոր շրխկաց» վերնագրին, ուր հանրայնացվում է Ալբերի հարցադրումը.

... Ցավում եմ, որ այսպես էլ ոչինչ չհասկացանք, պարոն «Անհայտ», կամ թե հիմա ինչպես ձեզ կոչել «Անհայտ» թե...

Վեպի ընթերցումն առավել դյուրին են դարձնում ամբողջական շարադրանքի բաժանումը վեց մասերի, որոնց խորագրերը բարձրացնում են ընթերցողի հետաքրքրությունն, ինչպես օրինակ «Մաս երրորդ»-ը, ուր խոսվում է իր մանկական ընկերոջ հետ Ալբերի հանդիպման և նրա հաղորդած ինֆորմացիայի մասին։

Ինձ, որպես ընթերցող վաղուց է հոգեհարազատ դարձել Ներսես Խառատյանի պատումի ձևը, ոճը և լեզուն։ Այս վեպի նման հոգեցունց են նաև վեպի խմբագիր Տիգրան Նիկողոսյանի գրվածքները։

Հարգարժան ընթերցող մնացյալը թողնում եմ քո ընկալումներին, բայց և ավելորդ չեմ համարում ընդգծել, որ ավագ Ներսես Խառատյանը արժանի նվեր է արել իր սիրելի թոռանը՝ կրտսեր Ներսեսին ու իր մեծաթիվ ընթերցողներին։

Վաղարշակ Ղորխմազյան

Հայաստան Վաղարշակ Ղորխմազյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին