Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրառում է արել իր պաշտոնավարման տարիների վերաբերյալ․ «Երկու տարի է` ինչ ծառայում եմ ժողովրդիս նախարարի դերում։ Ամեն առավոտ ինձ աշխատանքի տարել է սերը և նվիրվածությունը իմ ժողովրդի նկատմամբ, մեր հայրենիքի ազատության համար զոհված նահատակների սուրբ հիշատակն ու վառ ապագայի հավատը։ Սովորության համաձայն կարելի էր գրել նվաճումների մասին, բայց մեր առջև դեռ ահռելի դժվարություններ կան, ուստի, ոչ թե արդյունքներն հաշվելու, այլ աշխատանքը բազմապատկելու ժամանակ է»։
Այս պաթոսախեղդ բառակույտի մեջ ոչ մի չափելի արդյունք, ցուցանիշ չկա ։Բա իրեն ոնց չասեմ՝ Ռուսաստան մեկնող, Վրաստանում լռված բեռնատարներում փչացած մրգերն ու բանջարեղենը գխիդ թափվի, քեզնից ի՞նչ նախարար, պետական բյուջեից մեծ ռոճիկ ես ստանում, նվաճումներ չունես, որ դրանք լինեին, կգրեիր։ Երկու տարում տնտեսական որեւէ ծրագիր, նորարարություն չես մտցրել, որ կարողանայիր նշել ։
Հայաստան երկիրն էլ քո նման, նստել է քար-տախտին, սպասելով իր սեւ բախտին։