f

Անկախ

Ռազմագործողություն Սիրիայում․ ո՞րն է Թուրքիայի իրական նպատակը և ո՞ր երկիրն է դառնալու հաջորդ թիրախը


Նոյեմբերի 19-20-ին Թուրքիան օդային ռազմագործողություն է իրականացրել Սիրիայում և Իրաքում․ 45 թիրախ է խոցվել Իրաքում և 44  թիրախ՝ Սիրիայում։ Ռազմագործողությունը վրեժ էր նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության համար։ Օդային հարվածներից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում են ցամաքային ռազմագործողություն իրականացնել Սիրիայում։ Ավելին, իրենց դրա համար Պուտինի և Բայդենի թույլտվությունը պետք չէ։

Որքանո՞վ է հավանական ցամաքային ռազմագործողության իրականացումը Սիրիայում։ Ի՞նչ հնարավոր միջազգային արձագանք սպասել ռազմագործողության պարագայում։ Եվ ո՞րն է Թուրքիայի իրական նպատակը։ Այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ։

 -Պարոն Պետրոսյան, որքանո՞վ եք հնարավոր համարում Սիրիայում նոր ցամաքային  ռազմական գործողության իրականացումը Թուրքիայի կողմից։

-Նոր ցամաքային ռազմագործողության իրականացումը Սիրիայի տարածքում բավականաչափ կանխատեսելի է։ Դա պայմանավորված է և աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումներով, և  Թուրքիայում ներքաղաքական գործընթացներով, և, որ ամենակարևորն է, Սիրիայի տարածքում Թուրքիայի շարունակական շահերի առկայությամբ։ Այն, որ Թուրքիան տևական ժամանակ է,  պլանավորում է, և վստահաբար իրենց հատուկ ծառայությունների և պաշտպանական,  անվտանգային կառույցների փաստաթղթերում կան Սիրիայում նոր գործողություն իրականացնելու ծրագրեր, դա միանշանակ է։ Պարզապես հարցն այն է, թե երբ  ի վերջո տեղի կունենա այդ հարձակումը։ 

Մի փոքր վիճելի է ներկայում սկսելու հնարավորությունը, չնայած որ չի բացառվում։

Այս գործողությունը էրդողանի համար նախ և առաջ պետք է լինի  հնարավորինս բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում, որպեսզի նրա առջև լուրջ խոչընդոտներ չդրվեն հիմնական միջազգային խաղացողների կողմից, որոնք են  ԱՄՆ-ն,  ՌԴ-ն են և Իրանը։  Եվ այս տեսանկյունից ներկայում իրավիճակը բավականաչափ բարենպաստ է։ Մենք տեսնում ենք Ուկրաինայում խնդրահարույց իրավիճակ Ռուսաստանի համար, մյուս  կողմից տեսնում ենք, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է  իր համար շատ ավելի կենսական խնդիրների ուղղությամբ, իսկ  Իրանում ներքին լարված իրավիճակ է։  Այսինքն՝ միջազգային իրավիճակի համատեքստում բավականաչափ բարենպաստ է իրադրությունը, որը հնարավորություն է տալիս Թուրքիային գնալու նման գործողության։ 

Այս նույն թեման օրակագային դարձավ դեռևս այս տարվա մայիսին, երբ Շվեդիան և Ֆինլանդիան հայտարարեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին, և Թուրքիան օրակարգ բերեց քրդերից բխող սպառնալիքները և դրանց պատասխանելու իր տրամադրվածությունը։ Բայց ամռանն  այդ գործողությունը տեղի չունեցավ։ Հուլիսի վերջին Թեհրանում կայացավ  Աստանայի ձևաչափի գագաթնաժողովը՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ, այն ժամանակ և Ռուսաստանը, և Իրանը կտրուկ կերպով արձագանքեցին Թուրքիայի  նոր գործողության հնարավորությանը։ Բայց հուլիսից հետո իրավիճակ է փոխվել և ուկրաինական ճակատում,  և Իրանի ներսում, և ընդհանրապես աշխարհաքաղաքական զարգացումներում։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից իրավիճակը բավականաչափ բարենպաստ է։ 

Ներքաղաքական տեսանկյունից ևս․  Ստամբուլում  տեղի ունեցավ ահաբեկչություն, այն վերագրվեց քրդական կառույցներին, հատկապես Սիրիայի քրդական կառույցներին։ Թուրքիան  ստեղծեց ֆոն քրդական  խաղաքարտն օգտագործելու և Սիրիայում նոր ռազմագործողություն իրականացնելու, որի արդյունքում  իրենք կլուծեն ռազմավարական խնդիր․ երկու երկրների ՝ Սիրիայի և Թուրքիայի տարածքում քրդական  բնակավայրերի միջև բաժանարար գծի  ամբողջացումը, որը 2019-ին հնարավոր չեղավ։

 Բայց ներքաղաքական տեսանկյունից մի փոքր վիճահարույց է՝ արդյոք հիմա՞  է պատեհ իրավիճակը նման գործողություն իրականացնելու։ Թուրքիայում համապետական  ընտրությունները տեղի կունենան 2023-ի հունիսին։ Մինչև այն քրդերի դեմ հաղթանակի  խաղաքարտը մի փոքր կհնանա, որպեսզի ներքաղաքական պրոցեսներում օգտագործեն։

Այս տեսանկյունից շատ ավելի  նախընտրելի ժամանակահատված է 2023-ի փետրվար-մարտ ամիսները, քանի որ մեծ հավանականությամբ այս գործողությունն  ընդամենը մի քանի շաբաթ տևողությունէ ունենալու։ Կրկնում եմ, թուրքական իշխանությունները իրենց հաշվարկները կունենան, թե երբ դա իրականացնել, աշխարհաքաղաքական իրավիճակը  բարենպաստ է, ներքաղաքականը ևս։  

Նշեմ՝ ներկայում աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների միտումները խոսում են այն մասին, որ աստիճանական կերպով էլ ավելի բարենպաստ են դառնալու Թուրքիայի համար։

-Իսկ ո՞րն է ռազմագործողության իրական նպատակը։ Արդյոք այն տարբերվո՞ւմ է հայտարարված նպատակից։

-Իրենց հայտարարած նպատակը անվտանգության գոտու ստեղծումն է  Սիրիայի տարածքում՝   այնտեղից բխող,  այսպես կոչված,  ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու համար, և այդ անվտանգության գոտում Թուրքիայում տեղակայված սիրիացի փախստականների վերաբնակեցումը։ Բայց, երբ մենք նայում ենք գործողություններին և  թուրքական իշխանությունների իրական պլաններին, այդ նպատակներն, իհարկե, երկրորդական պլան են մղվում։ Նախ և առաջ՝  ընտրություններին ընդառաջ Թուրքիայի իշխանություններին որևէ կերպ ձեռնտու չէ  սիրիացի փախստականներին դուրս հանել երկրից։ Ինչո՞ւ։ Որովհետև այս տարիների ընթացքում Թուրքիայի իշխանությունները սիրացի այն փախստականներին, որոնք ունեն բացահայտ պրոէրդողանական կեցվածք, բաժանել են Թուրքիայի քաղաքացու անձնագրեր, որպեսզի ընտրությունների ժամանակ ստանան նրանց աջակցության քվեն։ Շուրջ 3,5 մլն փախստականներն Էրդողանի համար նման բարդագույն իրավիճակում բավականաչափ կարևոր աջակցություն կարող են լինել ընտությունների ընթացքում։ 

Մյուսն,  իհարկե,  այդ  անվտանգության գոտի կոչվածն է, որը ոչ թե որպես անվտանգության գոտի է ծառայում,  այլ վերածվում է թուրքական օկուպացիայի․  այնտեղ կառավարումն իրականացվում է Թուրքիային հնազանդ կամ Թուրքիայի կողմից  ստեղծված տարաբնույթ «սիրիական» ընդդիմադիր կառույցների կողմից,  այնտեղ և իրավական, և կրթական,  և անգամ սոցիալ-տնտեսական համակարգերը լիովին կախված են Թուրքիայից, անգամ շատ հաճախ որպես հիմնական արժույթ թուրքական լիրան է կիրառվում։ Այդ տարածքներում կրթությունն ամբողջովին իրականացվում է թուրքական ծրագրերով, այնտեղի հատուկ ծառայություններին, ոստիկանությանը, զինված ուժերին  պատրաստում և զինում են  Թուրքիայի իշխանությունները։ Այսինքն դրանք  վերածվում են պարզապես Թուրքիայի ենթակայության  ներքո գտնվող տարածքների, որոնք որոշակի բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում կարող են անեքսիայի ենթարկվել Սիրիայից և դառնալ Թուրքիայի տարածք։ Մոտավոր նման քաղաքականություն, ինչ իրականացվում է Հյուսիսային Կիպրոսում։ 

Սրանք հենց այն իրողություններն են, որոնք կասկածի տակ են դնում Թուրքիայի ծրագրերի անկեղծությունը Սիրիայի հյուսիսում,  և պարզ է դառնում, որ Թուրքիան ունի բոլորովին այլ նպատակ։ 

-Այսինքն իրականում նպատակը  ծավալապաշտական է՝ Օսմանյան կայսրության սահմանների վերականգնումը։ 

-Ազգային ուղտի գաղափարախոսությամբ,  նաև հանրապետական Թուրքիայի համար  Հալեպը Սիրիայում, Մոսուլը Իրաքում մշտապես համարվել են շատ կարևոր շրջաններ։ Թուրքիայի իշխանությունները տևական ժամանակ հետևողական կերպով փորձում էին նախ փափուկ ուժով, հիմա էլ կոնկրետ առարկայական  քայլերով այդ տարածքները կամ բռնակցել, կամ ստեղծել հիմքեր բռնակցելու առավել պատեհ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում։

-Թուրքիան իր գործողությունների մեղքը բարդեց ԱՄՆ-ի և ՌԴ-ի  վրա՝ պնդելով, որ այդ երկրները Սիրիայում իրենց պարտավորությունները չեն կատարում, ուստի և ինքն է ստիպված ռազմական գործողությունների դիմում։ Նման մեղադրանքին այս երկրները զգուշավոր արձագանքեցին։ Արդյոք այս մեղադրանքում ճշմարտության հատիկ կա՞, և ինչո՞ւ են լռում, այսպես ասած, մեղադրյալները։

-Ճշմարտության նշույլներ կարելի է գտնել, որովհետև և Ռուսաստանը, և  ԱՄՆ-ն այսօր իրենց համար շատ ավելի կենսական խնդիրների վրա են կենտրոնացած, և որոշակի կերպով աչքաթող են արելի Սիրիայի տարածքը, որտեղ Սիրիայի քրդերի ինքնուրույնացման գործընթաց է տեղի ունենում։ Այն, բնականաբար,  իրենից վտանգ է ներկայացնում  տարածաշրջանում քուրդ ազգաբնակչություն ունեցող բոլոր երկրների՝ Սիրիայի, Թուրքիայի, Իրաքի, Իրանի համար։ 

Տեսեք, Թուրքիայի նախագահի մեղադրանքներին ի պատասխան հնչել են հայտարարություններ դիվանագիտական հարթությունում։ Դա  տեղավորվում է ներկա աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում։ Մասնավորապես,  ՌԴ-ին այս պահին որոշ չափով ձեռնտու է Թուրքիայի կողմից սահմանափակ գործողությունը  Սիրիայի տարածքում։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ գործողությունը  տեղի է ունենալու Սիրիայում  ԱՄՆ  դաշնակից քրդերի դեմ,  և առանց այն էլ ոչ հարթ Թուրքիա-ԱՄՆ  հարաբերություններում կարող են նոր խնդիրներ առաջանալ, որը ձեռտու է  ՌԴ-ին Թուրքիային ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից հեռացնելու իր պլանների ծիրում։ Մյուս կողմից,  ԱՄՆ-ն  շատ չի կենտրոնանում Թուրքիայի գործողությունների ուղղությունները կանխելու վրա, քանի որ  այս պահին Թուրքիան բավականաչափ կարևոր խաղացող է տարածաշրջանում, և Թուրքիայի վրա ազդեցությունը կորցնելը կամ Թուրքիային որպես հիմնական դաշնակցի կորցնեկը լուրջ ռազմավարական կորուստ կլինի։ Սա է պատճառը, որ արձագանքներն  առայժմ բավականաչափ զուսպ են և  ըմբռնողական իրենց ձևակերպումներով։

Բայց ռազմագործողության մեկնարկից հետո շատ ավելի ակտիվ ջանքեր են լինելու Սիրիայում հերթական կրակի գոտին արագ կանխելու, որովհետև  այս պահին Սիրիայի տարածքում եղած այդ հակամարտությունը Թուրքիայից բացի որևէ մեկին ընդհանուր պլանով ձեռնտու չէ։ 

-Նոր ռազմագործողությամբ արդյոք Թուրքիայի դիրքերն էլ ավելի՞ են ամրապնդվելու տարածաշրջանում։ Եվ Սիրիայից հետո ո՞րն է լինելու Թուրքիայի հաջորդ թիրախը։

-Բնականաբար, ավելի են ամրապնդվելու, որովհետև Թուրքիան ունի ռազմավարական պլաններ Սիրիայի հետ կապված։ Գործողության արդյունքը շատ կանխատեսելի է․  Թուրքիան գոնե  նվազագույն ծավալով կարողանալու է լուծել իր առջև դրված խնդիրներն այն պարզ պատճառով, որ գետնի վրա ռազմական տեսանկյունից  Թուրքիային լուրջ դիմադրություն ցույց տվող խաղացողներ չկան։  Եվ  Սիրիայի դեմոկրատական ուժերը,  և Սիրիայի կառավարական ուժերն  այսօր,  ցավոք սրտի, այն ներուժը չունեն, որպեսզի կարողանան հավուր պատշաճի պատասխանել   Թուրքիայի գործողություններին։  Միանշանակ է, որ  էրդողանը կարողանալու է օգտագործել այդ հաղթանակը նաև ներքաղաքական դաշտում։ 

Իսկ ինչ վերաբերում է  Թուրքիայի հետագա հավակնություններին, ապա, եթե նայում ենք, հարևան բոլոր տարածաշրջաններում Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում՝ և Մերձավոր Արևելքում, և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում, որտեղ շարունակում են լարված մնալ Հունաստանի հետ հարաբերությունները,  և Կենտրոնաասիական,  և ուկրաինական ուղղություններով,  և,  որը մեզ համար շատ կարևոր է , մեր տարածաշրջանում։ Հարավկովկասյան  տարածաշրջանում Թուրքիան, Ադրբեջանի հետ ներդաշնակ գործելով, փորձում է իրականացնել ընդհանուր ծրագրեր՝ օգտվելով նաև ՌԴ դիրքերի թուլացումից։ 

Այսինքն՝ հաջորդ թիրախը կլինի այնտեղ, որտեղ  այդ պահին հնարավորություն կլինի։ Կախված իրավիճակից՝ որ տարածաշրջանում կստեղծվի հնարավորություն, Թուրքիան իր տարատեսակ դաշնակիցներին ու հովանավորյալ ուժերին օգտագործելով կփորձի ամրապնդել իր դիրքերը։

Հիմա տեսեք, եթե դիտարկում ենք Ալիևի վերջին հայտարարությունները, ակնհայտ է դառնում, որ Հարավային Կովկասում իրավիճակ է փոխվում, 2020-ից հետո տարբեր հարթակներում եղած բանակցային գործընթացը փակուղի է մտել, օրակարգային է դառնում ռազմական եղանակով խնդիրների լուծման հնարավորությունը։ Թիրախները պարզ են՝  Հայաստանի անգամ ներկայում  առկա նվազագույն ազդեցության զրոյացում Արցախում  և Զանգեզուրի միջանցքի շուրջ ադրբեջանական ծրագրի իրականացում։ Եթե Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի աջակցությունը, ՌԴ անտարբերությունը և Արևմուտքի կողմից հետաքրքրության բացակայությունը, կարողանա իրականացնել այս ծրագիրը, ապա մենք ականատես ենք լինելու Հայաստանի նկատմամբ նոր տարածքային հավակնությունների իրականացման, որի առարկայացմանը զուգահեռ կաճի նաև Թուրքիայի ազդեցությունը մեր տարածաշրջանում։ 

-Ամփոփելով՝ Հայաստանի շահերի տեսանկյունից ի՞նչ վտանգներ եք տեսնում  տեղի ունեցող զարգացումներում։

-Շատ մեծ վտանգներ են առկա, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական իրողություններով և  տարածաշրջանային զարգացումներով։  Օրեցօր շատ ավելի է մեծանում նոր ռազմական պայթյունի հնարավորությունը։ Դա, վստահաբար, պայմանավորված է այն օբյեկտիվ գործողություններով, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում՝  Ռուսաստանի դիրքերի թուլացումը տարածաշրջանում և չցանկանալը Թուրքիայի հետ մրցակցության գնալ, որովհետև այս պահին Ռուսաստանի համար շատ ավելի լուրջ ռազմավարական խնդիր է  Թուրքիային դուրս բերել Արևմուտքի ազդեցությունից և  Արևմուտքի հետ համագործակցության տարբեր ձևաչափերից։ Դրան գումարած, Արևմուտքի  հետաքրքրությունները մեր տարածաշրջանում․  ինչպես նկատում եմ, Արևմուտքի համար վերջին շրջանում շատ է կարևորվում  Իրանում իրենց ունեցած ծրագրերի իրականացումը՝  այնտեղ առնվազն վարչակարգի փոփոխությունը։ Ներկայիս ներիրանական պրոցեսները դրա հնարավորությունն են  ստեղծում, իսկ այդ ծրագրերի իրականացման հարցում արևմուտքի համար մեծ կարևորություն ունեն Ադրբեջանը և Թուրքիան։ Հետևաբար, այս հնարավոր համագործակցությունը թուլացնելու է Արևմուտքի ազդեցությունը  Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, որովհետև Արևմուտքն  այլևս փորձելու է սահմանափակել Ադրբեջանի գործողություններին  ավելի հասցեական արձագանքելու կամ դրանք զսպելու քաղաքականությունը։

 

  

 

 

 

 




 

Մերձավոր Արևելք Թուրքիա Հարավային Կովկաս Սիրիա հարցազրույց խմբագրի ընտրանի Տարածաշրջան Պատերազմ ռազմական գործողություն Արմեն Պետրոսյան Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին