f

Անկախ

ՀԱՊԿ-ն ընկավ  Ադրբեջանի և Հայաստանի ծուղակը. Կոնստանտին Զատուլին


Հայաստանին տրամադրվելիք ՀԱՊԿ աջակցության մասին հռչակագրի նախագծի ստորագրմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն առայժմ պատրաստ չէ։ Նա կարծում է, որ շարադրանքում չկա հստակ քաղաքական գնահատական  հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին, նշանակում է՝ ՀԱՊԿՆ-ն կարող է հրաժարվել դաշնակցային պարտավորություններից և չի կանգնի Հայաստանի կողմը, ինչը կարձակի Ադրբեջանի ձեռքերը: Այսպիսի հրապարակային դեմարշն անդրադառնում է ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության վրա, այլև առհասարակ ՀԱՊԿ-ի աշխատանքի վրա: Սակայն այս ամենը տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների՝ «դաշնակիցներին փոխելու» ցանկության համատեքստում: Այս կարծիքն է հայտնել nakanune.ru-ի հետ զրույցում Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը

- ՀԱՊԿ-ն, երբ բանը հասավ մարտերի Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ, այնուհետև՝ ադրբեջանական զորքերի առաջխաղացման, նախընտրեց գործել կուլիսների հետևում, ոչ հրապարակավ։ Ինձ թվում է, որ հայկական կողմը նպատակ ուներ փոխել բանակցային ձևաչափը, որպեսզի հրապարակայնորեն կամ իր կողմնակիցների միջոցով, հատկապես՝ սոցիալական ցանցերով, մեղադրի ՀԱՊԿ-ին անարդյունավետության մեջ և առնվազն հայ հասարակությանն առաջադրի դաշնակիցներ փոխելու անհրաժեշտության հարցը։

Ինչքան հասկանում եմ, փաստաթուղթն ընդունելու հնարավորություն կար, մանավանդ որ Ադրբեջանը լոբբիստներ ունի ՀԱՊԿ-ում: Այդ դերը սովորաբար կատարում է Բելառուսի նախագահը։ Կասկած չկա, ինչպես նման դեպքերում ասում է նախագահ Ալիևը, Ադրբեջանը գործընկերներ ունի նաև ՀԱՊԿ-ում, ինչպիսին է Ղազախստանը, որն առիթը բաց չի թողնում Հայաստանի պատճառով Ադրբեջանի հետ որևէ կոնֆլիկտի մեջ մտնելու մասին իր կարծիքն ու չկամությունն արտահայտելու համար։ Ընդ որում, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ռուսաստանի պատվիրակության դիրքորոշումը, ըստ էության, այն է, որ մենք իհարկե պետք է ընդունենք իրականությունը և աջակցենք մեր դաշնակից Հայաստանին, եթե դրա պահանջը կա: Շատ պատճառներով, այդ թվում և կապված հատուկ ռազմական գործողության  իրավիճակի հետ, Ռուսաստանը չէր ցանկանա  այդպիսի «երկրորդ ճակատ» Կովկասում, չէր ցանկանա հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսում։ Ակնհայտ է նաև այն, որ Ռուսաստանը դեմ է բռնությանը և տարածաշրջանում հնացած խնդիրների լուծման ռազմական մեթոդներին։

Վլադիմիր Պուտինն ասաց, որ Ռուսաստանն այդ հարցում կողմ է խաղաղության պայմանագրին, կարծես բոլորը նույնպես կողմ են խաղաղության պայմանագրին, բայց ես տպավորություն ունեմ, որ Փաշինյանը, հիանալի իմանալով ՀԱՊԿ-ի ներքին իրավիճակը և հասկանալով Ռուսաստանի ծանր դրությունը,  ՀԱՊԿ շրջանակներում Սողոմոնի որոշում գտնելու փորձը տանում է ծուղակ՝ փաստորեն պահանջելով «ամեն ինչ, կամ ոչինչ»։

Ի՞նչ է նշանակում փաստաթուղթ ստորագրելուց հրաժարվելը: Դա «ամեն ինչ, կամ ոչինչ» դիրքորոշում է ի նպաստ այն տեսակետին, որ ՀԱՊԿ-ն այն կազմակերպությունը չէ, որի հետ Հայաստանը կապում է իր ապագան ռազմա-քաղաքական ոլորտում։ Փաշինյանի այդ դիրքորոշումը ջուր է լցնում նրանց ջրաղացին, ովքեր կցանկանային ի վերջո հեռանալ ՀԱՊԿ-ից և ստեղծված դաշինքից։ Եվ դժվար չէ ենթադրել, որ դա հեռանկարում առաջացնում է առհասարակ Ռուսաստանի հետ  դաշինք ունենալ-չունենալու խնդիրը։ Արտաքուստ այդպես չէ, բայց, ըստ էության,  հանգեցնում է հենց դրան։

Փաշինյանի նման հայտարարությունը սնունդ է տալիս Հայաստանում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի այն քննադատներին, որոնց ակտիվորեն աջակցում են Հայաստանի իշխանությունները։ Հայկական սոցցանցերում արմատավորվում է այն միտքը, որ պետք է հրաժարվել Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, պետք է նոր դաշնակիցներ փնտրել։ Եվ այդ «դաշնակիցները» տեղնուտեղը հայտնվում են: Նենսի Փելոսին արդեն սեպտեմբերին եղավ Հայաստանում, Հայաստանի Ազգային ժողովի մակարդակով աշխույժ զարգանում են շփումները ամերիկացի կոնգրեսականների հետ, և կարելի է ասել, որ այժմ Փաշինյանն իր դիրքորոշմամբ փաստացի նպաստում է այդ ուղղությանը։

Ես կողմ եմ, որ ՀԱՊԿ-ն ավելի մեծ ակտիվություն ցուցաբերի, երբ հարցը վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը: Հարկ է իրերն անվանել իրենց անուններով. Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը,  նույնիրսկ 8 կիլոմետրով, արդեն խախտում է, և ՀԱՊԿ-ն  շատ ավելի վաղ պետք է հրապարակայնորեն արձանագրեր դա։ Ցանկանալով հանդարտեցնել կրքերը և դիմելով ծայրահեղ միջոցների՝ ՀԱՊԿ-ն, ինձ թվում է, ընկավ ծուղակը, որ սարքել էր արդեն ոչ միայն Ադրբեջանը, այլև հայկական կողմը՝ նպատակաուղղված դաշնակիցների փոփոխությանը: Այսինքն՝ դա արվեց վարկաբեկելու համար:

Վլադիմիր Պուտինի այցը Երևան և Հայաստանի մայրաքաղաքում գագաթնաժողովի անցկացումը նպատակ ունեին վերականգնել վստահությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ, բայց ահա Փաշինյանի գործողությունները, նրա հրապարակային մերժումը բարդացրին այդ խնդիրը և դաշինքի քննադատներին էլ ավելի ակտիվ գործելու հնարավորություն տվեցին։

 

 

Տարածաշրջան Հայաստան Ռուսաստան հայ-ադրբեջանական հակամարտություն ՀԱՊԿ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին