f

Անկախ

Այդ հինգ-վեց երեխայի կյանքը փրկել է, բայց ինքը չի փրկվել․ Բերձորցի Դերենիկը


Ամուսինս զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Ջրականում՝ Մեխակավանում։ Մենք էլ եկել ենք Չարենցավան՝ ես ու չորս երեխաներս, այստեղ ենք ապրում։ Ankakh.com-ի հետ զրույցում ասաց բերձորի արդեն նախկին բնակիչ Սվետան՝ Դերենիկ Ավագյանի այրին։

Նրանք արդեն մեկ ու կես տարի է, ինչ բնակվում են Չարենցավանի իրենց բնակարանում, որը ստացել են որպես բազմազավակ կամավորականի ընտանիք՝ մեկ ու կես տարվա դեգերումներից հետո։ Սվետան պատմում է, որ շաբաթական չորս անգամ Երևանից Ստեփանակերտ էր գնում՝ տուն ստանալու հետ կապված հարցերը կարգավորելու համար։

«Պատերազմի ժամանակ երեխաներին բնականաբար Աղավոնյից դուրս էինք հանել, բայց ես այնտեղ եմ եղել մինչև պատերազմի ավարտը՝ անընդհատ գնացել, եկել եմ;Հետո ամուսինս մահացավ, սկզբում իրեն այնտեղ էինք հուղարկավորել՝ Աղավնոյում, շուտ-շուտ էի գնում այնտեղ։ հետո երբ վերջնական հանձնեցին Աղավնոն, արտաշիրիմում արեցի, բերեցի Չարենցավան, վերջնական տեղափոխվեցինք Չարենցավան։ Վարձով էինք բնակվում, բայց արդեն մոտ երկու տարի է, ինչ մեր տանն ենք ապրում»,-ասաց Սվետան։

Ամուսնու մահով սակայն ընտանիքի դժբախտությունները չեն դադարում։ Հոր կորուստը երեխաները շատ ծանր են տարել ու միջնակ աղջիկը մորը խնդրում է իրեն ուղարկել Ռուսաստան՝ քեռու մոտ, որպեսզի միջավայրի փոփոխությամբ կարողանա փոքր-ինչ կտրվել ծանր ապրումներից։ Որոշ ժամանակ անց ավտովթարի պատճառով Սվետայի եղբայրը տեղում մահանում է, իսկ աղջկա կյանքը փրկում են շատ մեծ դժվարությամբ։

«Հիմա «Զինվորի տուն» ենք գալիս վերականգնողական կենտրոն։ Մեծ ցանկություն կա աշխատելու, սակայն չեմ կարողանում աշխատել, աշխատանքի առաջարկներ կան, բայց չեմ կարողանում։ Ունեմ շաքարով հիվանդ բալիկ՝ արդեն չորս տարի է, առաջին կարգի շաքարային դիաբետ ունի, ինսուլին ենք ստանում, այդպես էլի։ Ապրում եմ էրեխեքի հետ, ստանում ենք մեր պապայի թոշակը, իմ բալիկի թոշակը և իրենց նպաստը։ Մեծ աղջիկս արդեն ընտանիք ունի, ունենք մի թոռնուհի, այդպես ծայրը ծայրին հասցնում ենք։ Այս պահին իմ միակ նպատակն է երեխայիս ոտքի հանեմ»,-ասաց Սվետան։

Նա նշեց, որ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի շնորհիվ աղջկա մոտ միայն վիճակի լավացում է նկատվում և որ լիահույս սպասում են ապաքինմանը։

Սվետան պատմում է, որ ամուսինը՝ Դերենիկ Ավագյանը 39 տարեկան էր, երկկողմանի ծնողազուրկ, կամավորական էր։ Քաշաթաղի շրջանի ղեկավար Սուրեն խաչատրյանի ազատամարտիկների կազմակերպության անդամ էր։

«Ինքն ինչքան գնացել է վաենկոմատ իրեն չէին տանում՝ որպես բազմազավակի հայր, ինքը երկկողմանի ծնողազուրկ էր։ Ասում է հենց պրն Խաչատրյանն է անձամբ իրեն ասել, որ պետք լինի ես եմ գալու քեզ ձեր տանից զենքը դնեմ ձեռքդ, գնաս պատերազմ, բայց դեռ պետք չի, տարածքում մնա, տարածքը պաշտպանի;Այդպես պրն Խաչատրյանն իջնում է դեպի Իշխանաձորի կողմը, ինքն այդ իրիկունը գնում է գրվում, լուսաբացին 05.30 գնում է պատերազմ՝ Մեխակավան։Մի ոտքից վիրավորվում է, իջեցնում են, որ ինքը տուն գա՝չի գալիս։ Ոտքը վիրակապում են, ինքը վերադառնում է դիրքեր, իսկ հոկտեմբերի 7-ի լույս առավոտյան ԱԹՍ-երը վերևում պտտվելուց են լինում, ԱԹՍ-ի հարվածից զոհվում է» ,-պատմում է Սվետան։

Դերենիկը սակայն չի թաքնվում, միակ ողջ մնացած մարտական ընկերը հետագայում Սվետային պատմում է, որ այն դիրքում, որի վերևում այդ ԱԹՍ-երը պտտվել են, հինգ-վեց ժամկետային զինծառայող են լինում, նրանց կյանքը Դերենիկը կարողանում է փրկել, բայց ինքը զհվում է ԱԹՍ-ի հարվածից։

«Իր հետ եղած մարդը պատմեց, որ այդ երեխաների կյանքը հասցրել է փրկել, բայց իրենը չէ։ Բեկորային վնասվածք է ստացել, բայց իր կյանքը փրկել չեն հասցրել, այդպես մահացած իջեցրել են, այնտեղից հասցրել Գորիս, Գորիսից չգիտեմ ինչպես հասել է Եղեգնաձոր, հետո նորից Եղեգնաձորից բերել են Գորիս դիահերձարան, այնտեղից ես արդեն գնացել եմ իրեն բերելու։ Շատ դժվար է, էրեխեքը կարոտում են, չգիտեն ոնց սփոփվեն։ Ինձ համար էլ շատ դժվար է՝ հատկապես միջնակ աղջկաս հետ կապված խնդիրը»,-ասաց Սվետան։

Դերենիկի այրին նշում է, որ Դիակոն բարեգործական կենտրոնից շատ շնորհակալ է, որովհետև ինչ պատերազմն ավարտվել է,  թե սնունդով, թե հագուստով, թե ֆինանսապես իրենց օգնել են ու առանց այս կազմակերպության չէր կարողանա բոլոր երեխաների ծախսերը հոգալ։

Ամուսնուն ու Բերձորի իրենց տունը կորցնելուց հետո Սվետայի համար առաջնային խնդիրը աղջկան ոտքի կանգնեցնելն է։

«Ապրում ենք էլի, եսիմ․․․»

 

 

Բերձոր 44-օրյա պատերազմ տեղահանված ընտանիքներ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին