Հնդկաստանում հայրը երկու անգամ կրակել է դստեր վրա, իսկ մայրը օգնել է դիակը հեռացնել այն բանից հետո, երբ դուստրն իրենց կամքին հակառակ ամուսնացել է այլ կաստայից տղամարդու հետ: Այս մասին հայտնում է Mirror պարբերականը; Գրում էGazeta.ru-ն։
2021 թվականին մի երիտասարդ աղջիկ ամուսնացել է հոր և մոր կամքին հակառակ։ Ընտրյալը այլ կաստայից էր, ինչը դուր չէր գալիս նրա ծնողներին։
Ամուսնության պատճառով վիճաբանության ժամանակ 2022 թվականի նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել սպանություն։ Աղջիկը մահացել է կրծքավանդակի շրջանում երկու կրակոցից, մինչդեռ դիահերձման ժամանակ արձանագրվել են գլխի, դեմքի և մարմնի այլ մասերի վնասվածքներ։
Հանցագործությունից հետո հանգուցյալի մարմինը փաթաթել են պլաստմասե տարայի մեջ և դրել ճամպրուկի մեջ, որն այնուհետև նետել են մայրուղու մոտ։
Քննիչների կարծիքով՝ դա «պատվի սպանություն» էր, այսինքն՝ բռնության ակտ, որը, որպես կանոն, կատարում են տղամարդիկ կանանց նկատմամբ, որոնք, նրանց կարծիքով, անպատվաբերում են ընտանիքին։
Ավելի վաղ Հնդկաստանում տղամարդը հարսանիքի մասին հարցից հետո սպանել և 35 մասի էր բաժանել իր ընկերուհուն։