f

Անկախ

Մաքսիմ Մանուկյան․ «Հպարտ եմ որ հայ եմ ու որ կարող եմ իմ երկիրը ներկայացնել միջազգային հարթակում»


Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած  սամբոյի աշխարհի 2022 թվականի առաջնությունում հայ մարզիկները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ  նվաճեցին:
64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը, տպավորիչ մենամարտեր անցկացնելով, դարձավ բրոնզե մեդալակիր։
Անկախի հետ զրույցում Մաքսիմը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական ընթացքի և մեդալը արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Էդվարդ Մարանջյանի վառ հիշատակին նվիրելու մասին։


-Շնորհավորում ենք աշխարհի առաջնությունում մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Հրաշալի նախապատրաստական շրջան ենք անցել՝ ինտենսիվ մարզումներով ու նպատակային պարապմունքներով։ Հայկ Ավետիսյանի գլխավորությամբ՝ թիմով պատրաստվեցինք՝ բազմաբնույթ մարզումներ անցկացնելով՝ շեշտը դնելով արագության, տեխնիկատակտիկական հնարքների կատարելագործման վրա։ Հատկապես վերջում շատ էինք աշխատում գորգում՝ պայքարի ոգին զգալու ու ճիշտ գործելու համար։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր ելույթներ մասին ի՞նչ կասեք։
-Ինչպես բոլոր մրցումներին, այս անգամ էլ մարտական տրամադրված մեկնեցի մրցավայր։   
Նշեմ սակայն, որ մրցավարական կողմնապահության հանդիպեցի։ Թուրքմեն մարզիկի՝ Մուհամետ Կոսսեկովի դեմ պայքարում կար ակնհայտ կողմնակալ վերաբերմունք, ինչը խանգարեց հաղթանակին։Ցավոք, սա սպորտ է, հնարավոր չէ նման իրավիճակներից խուսափել, պետք է ձգտել անել ամեն ինչ և շանս չտալով՝ հաղթել մրցակցին։  Ես շարունակեցի պայքարը՝ հաղթելով բուլղարացի և ղազախ մարզիկներին։ Բորնզե մեդալի համար պայքարում էլ հանդիպեցի կողմնապահության,  սակայն կարողացա հաղթել ղազախ Իմախանովին։


-Ի՞նչ անել նման իրավիճակներից խուսափելու համար։
-Մարզիկը չպետք է ընկճվի, հարկավոր է շատ պարապել, միշտ ավելացնել հնարավորությունները, հաղթանակը պահելն է դժվար։ Յուրաքանչյուր մրցում՝ լինի միջազգային մրցաշար, Եվրոպայի թե աշխարհի առաջնություն, իր առավելությունն ունի, տալիս է մեզ մեծ փորձ։


-Ի՞նչ եք զգում, երբ այս ծանր ժամանակահատվածում միջազգային հարթակում ներկայացնում եք Հայաստանն ու հայոց եռագույնը, կա՞ պատասխանատվություն։
-Պատասխանատվությունն էլ ավելի է մեծացել։  Հպարտ եմ որ հայ եմ, ու որ կարող եմ իմ երկիրը ներկայացնել միջազգային հարթակում։ Մենք՝ մարզիկներս, ամեն բան անում ենք՝ միշտ հաղթելու, մեդալ նվաճելու, եռագույնը ծածանելու համար։  Անասելի է մեր ուխաությունը, երբ կարողանում ենք պատվով կատարել մեր գործը։ Ձեռքբերումներս, նվաճումներս մեր հերոս տղաներինն են՝ հավերժ փառք ու պատիվ նրանց։ Այս նվաճումս նվիրում եմ  գյումրեցի Էդվարդ Մարանջյանին, որը քաջաբար զոհվեց  Ջրականի համար մղվող մարտերում։ Էդվարդն էլ մարզիկ էր, ծանրորդ, Հայաստանի առաջնության մրցանակակիր․․․ հավերժ փառք։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Վերսկսել եմ մարզումներս, տարեսկզբին կմասնակցեմ աշխարհի գավաթի խաղարկությանը, այնուհետև հաջորդաբար կլինեն Հայասատնի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունները։ Անելու եմ ամեն ինչ նոր հաղթանակներ կերտելու ու երկրիս պատիվը բարձր պահելու համար։
 

Սպորտ սամբո Մաքսիմ Մանուկյան աշխարհի առաջնություն բրոնզե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին