f

Անկախ

Կառավարության մի շարք որոշումներով փոփոխություն է կատարվել ԿԳՄՍ նախարարության ծրագրերում․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարության մի շարք որոշումներով փոփոխություն է կատարվել ԿԳՄՍ նախարարության 2022 թ․ բյուջեով հաստատված ծրագրերում: Վերաբաշխման արդյունքում գումար է հատկացվել 96 դպրոցի շենքային պայմանների, 114 դպրոցի եւ 8 մանկապարտեզի գույքը բարելավելու նպատակով: 2022 թ․ պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 1 մլրդ 933 մլն դրամ գումարի շրջանակում, որից 1 մլրդ 843 մլն-ն՝ 96 դպրոցի շենքային պայմանների եւ 101 դպրոցի գույքի համար: Ըստ նախագծի՝ գումար է հատկացվում Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերի 101 դպրոցի գույքի ապահովմանը։ 96 դպրոցի շենքային պայմանները բարելավվում են հետեւյալ համամասնությամբ՝ 15-ը՝ Արագածոտնի, 7-ը՝ Արարատի, 13-ը՝ Արմավիրի, 6-ը՝ Գեղարքունիքի, 17-ը՝ Լոռու, 

6-ը՝ Կոտայքի, 21-ը՝ Շիրակի եւ 11-ը՝ Տավուշի մարզերում: Դպրոցները մասնակի նորոգվելու են։ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 2022 թ․ բյուջեի միջոցների վերաբաշխում է կատարվել՝ 353 մլն 830.7 հազար դրամ գումարի չափով՝ 13  դպրոց գույքով ապահովելու  համար: Նշենք, որ 2018-ից ի վեր ԿԳՄՍ նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ եւ պետբյուջեից համաֆինանսավորմամբ (80% եւ 20% հարաբերակցությամբ) իրականացնում է «Կրթության բարելավում» ծրագիրը։ ՀԲ-ի ծրագրով չի նախատեսվել հիմնանորոգվող դպրոցների գույքով ապահովումը։ Ուստի առաջացել է անհրաժեշտություն՝ պետբյուջեից

հատկացնել լրացուցիչ միջոցներ՝ դպրոցական գույքի ձեռքբերման համար։ Դպրոցների  մի մասն էլ նորոգվել է, սակայն նոր գույքով չի ապահովվել բարերարների կողմից:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ԿԳՄՍՆ 2022 թվականի հաստատված բյուջեով նախատեսված ելքային ծրագրերի շրջանակում կատարվել է վերաբաշխում՝ 154 մլն 674 հազար դրամի չափով: Վերաբաշխվող գումարն ուղղվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից 8 մանկապարտեզի համար գույքի ձեռքբերմանը: Վերոնշյալ աշխատանքները կատարվում են ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է մինչեւ 2026 թվականը կառուցել,  հիմնանորոգել  կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը գույքով եւ սարքավորումներով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հայաստան ՀՀ Կառավարություն

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին