f

Անկախ

ԱՄՆ-ն չի բացառում, որ ՌԴ-ն կարող է Ուկրաինայում քիմիական զենք կիրառել․Politico


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները կարծում են, որ Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաիայում՝ նախքան ՆԱՏՕ-ի հետ միջուկային առճակատման գնալը, եթե ռուսական զորքերը շարունակեն կորցնել դիրքերը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր 6 իրազեկ աղբյուրներին, որոնց թվում կան Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ-ը չունի հետախուզական որևէ տվյալ, որը թույլ կտա ենթադրել, որ Ուկրաինայում նման հարձակումը մոտ է։ ԱՄՆ Պաշտպանության նախարարության շատ պաշտոնյաներ կարծում են, որ ձմռան ամիսներին մարտերը կդանդաղեն, և կողմերից ոչ մեկը չի կարողանա զգալի տարածքներ հետ գրավել:

Սակայն որոշ պաշտոնյաներ կարծում են, որ մարտի դաշտում կորուստների շարունակման կամ ռուսական բանակի փլուզման դեպքում Մոսկվան կարող է քիմիական զենքի օգտագործմանւ դիմել, այդ թվում՝ այն, որը կապում են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նման հարձակման մեջ կարող են օգտագործվել նյութեր, որոնք հեշտ է քողարկել, ինչը կդժվարացնի Մոսկվայի վրա մեղքը բարդելը։

Փորաձագետների ու պաշտոնյաների խոսքով՝ որոշ քիմիկատներ կարող են օգտագործվել զանգվածային զոհերով հարձակման ժամանակ. դրանք կարող են օգտագործվել աերոզոլային կամ զինամթերքի մեջ՝ վնասելու մարդկանց մեծ խմբի։ ԱՄՆ Անվտանգության խորհուրդը հրաժարվել է մեկնաբանություններից։

Վաշինգտոնում կարծում են, որ Ռուսաստանը ներդրումներ է կատարում քիմիական զենքի իր կարողությունը զարգացնելու համար։ Համաձայն Կոնգրեսի անդամի օգնականի, որը հարցազրույց է տվել Politico-ին, սենատորներն այս աշնանը տեղեկացվել են քիմիական զենքի ռուսական պաշարների և Ուկրաինային սպառնացող վտանգի մասին: 
 

ԱՄՆ Ռուսաստան Աշխարհում Ուկրաինա քիմիական զենք

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին