f

Անկախ

Երևանում վերաբացվեց Կանադայի հյուպատոսությունը


ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը վստահ է՝ հայ–կանադական հարաբերությունները վերջին տասնամյակում շատ դինամիկ կերպով զարգացել են։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Երևանում վերաբացվեց Կանադայի հյուպատոսությունը, որը գտնվում է Նորք Մարաշ վարչական շրջանում։ ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Լը Քլերը նշեց, որ Կանադան 1997 թվականից Հայաստանում ունեցել է հյուպատոսություն, որի նպատակն է եղել Հայաստանում բնակվող, սովորող և ճանապարհորդող կանադացիներին օգնություն տրամադրել։

«Վերջին մի քանի տարում խզվածք եղավ, և մենք հյուպատոսություն չունեինք։ Այսօր հյուպատոսություն բացումը հնարավոր չէր լինի առանց որոշ մարդկանց հետ համագործակցության ու ներդրած ջանքերի։ Հատկանշական է, որ հենց այս տարի ենք բացում Կանադայի հյուպատոսությունը, երբ նշում ենք հայ–կանադական դիվանագիտական հարաբերությունների 30 տարին»,– ասաց Լը Քլերը։

 

Նա հիշեցրեց նաև, որ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին վերջերս հայտարարել է ՀՀ–ում Կանադայի դեսպանատան բացման մասին։

ՀՀ–ում Կանադայի դեսպանը շեշտեց, որ նման քայլերը երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնաքարն են։

ՀՀ–ում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանը շնորհակալություն հայտնեց, որ իրեն են նշանակել այդ պաշտոնում։ Նա վստահեցրեց, որ պատրաստ է իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անել բոլոր ոլորտներում առկա համագործակցությունը զարգացնելու համար։

«Սա հայ–կանադական հարաբերությունների նոր մակարդակ է։ Վստահ եղեք, որ այս հյուպատոսությունը լավագույն ծառայությունները կմատուցի ՀՀ–ում Կանադայի քաղաքացիներին»,– ասաց Ավագյանը։

ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը, որը 2011-2017 թվականներին ՀՀ դեսպանն է եղել Կանադայում, նշեց, որ հայ–կանադական հարաբերությունները վերջին տասնամյակում շատ դինամիկ կերպով զարգացել են։ Եգանյանը նույնպես վերահաստատեց, որ 2023 թվականին ՀՀ–ում կբացվի նաև Կանադայի դեսպանությունը։

Կանադա հյուպատոսություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին