f

Անկախ

Պետք է ստուգել «Վիվառո» ընկերության սեփականատերերի եւ պատշպանության նախկին նախարարի գործարքը․ Անդրանիկ Քոչարյան


Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պետք է ուսումնասիրի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ունեցվածքի վաճառքի օրինականությունը, որն այսօր գտնվում է քննության տակ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա զարմանք հայտնեց, թե ինչպես է արտերկրում գտնվող նախկին նախարարին հաջողվել մեկ օրում վաճառել իր երկու բնակարանները։ «Ինձ եւ մեզ բոլորիս անհանգստացնում է, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։ Ազգային անվտանգության ծառայությանը խնդրում եմ ուսումնասիրել նման երեւույթները»,-ասաց պատգամավորը։

Նա ԱԱԾ-ին կոչ արեց ավելի ուշադիր լինել նման խնդիրների նկատմամբ։ «Այն մարդիկ, ովքեր պետությանը վնաս են հասցրել, պետք է փոխհատուցեն, ակայն դա, չգիտես ինչու, տեղի չի ունենում»,-նշեց Քոչարյանը։ 

Նա նաեւ հարց ուղղեց, թե ինչպես է երկիրը լքել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, որը նույնպես գտնվում է հետաքննության տակ:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Վիգեն Սարգսյանը Երեւանի կենտրոնում գտնվող իր բնակարանները վաճառել է «Վիվառո» ընկերության սեփականատերերի ընտանիքին։ Ընդ որում, կալանք այդ անշարժ գույքի վրա դրվել է միայն գործարքի կնքվելուց մեկ օր անց։ Բնակարանների ընդհանուր արժեքը կազմել է 2,5 մլն դոլար։

Հայաստան Անդրանիկ Քոչարյան

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին